Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարի երկրորդ օրը

img-1df2f5bea3946dda64299581026c217e-vՀունվարի 10-ը հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր։

Ճամբարային ընդհանուր պարապմունքից հետո բարձրացանք դասարան, սկսեցինք քննարկել մեր օրվա անելիքները և սկսեցինք աշխատել ,,Մատների թատրոն,, նախագծի վրա։ Բաժանվեցինք խմբերի և ընտրեցինք մեր ստեղծագործությունները, որ բեմադրենք։

Հետո գնացինք խեցեգործության։ Մի մասը աշխատեց ,,Բառքամոցի,, մրցույթ-առաջնության մրցանակների պատրաստմամբ, մյուս մասը ,,Մատների թատրոն,, նախագծի կերպարների վրա։ Հետո բարձրացանք դասարան և ճամբարային խաղեր խաղացինք՝ մաֆիա, շախմատ, դոմինո․․․

Չորրորդ ժամին այցելեցինք Քոլեջ՝ մասնակցելու կինո-ֆոտոյի դասին։ Ծանոթացանք ,,Քաղաքային լուսանկարչության,, հետ, ազնիվ նկարների հետ, մեր կարծիքները լուսանկարների մասին․ օրինակ՝ ի՞նչն ենք կարևորում, ինչո՞ւ և այլն:

Հետո ընկեր Անահիտի հետ կարդացինք, քննարկեցինք առակներ, օրն ամփոփեցինք ,,Բառքամոցի,, խաղալով։ Մի լավ քամեցինք ,,Աղվեսագիրք,, բառը))) 😅😄

One thought on “Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարի երկրորդ օրը

Leave a comment