Posted in Հայոց լեզու 7, Հայոց պատմություն 7, Ճամփորդություններ, Ուսումնական ճամբարներ

Եռօրյա ճամփորդություն դեպի Ջերմուկ

Օր 1
Հունիսի 9-ին առավոտյան շարժվեցինք դեպի «Ջերմուկ»: Առաջինը կանգ առանք «Երասխ»-ում, որտեղ էլ ընդմիջեցինք, հետո շարժվեցինք «Զանգակատուն»: «Զանգակատան»-ը այցելեցինք «Պարույր Սևակի տուն-թանգարան»: Մեզ այնտեղ պատմեցին Սևակի ամբողջ կյանքը: Հետո գնացինք Պարույրի հայրական տուն: Հաջորդ կանգառը «Գնդևանք»-ն էր: «Գնդևանք»-ում շատ հետաքրքիր էր, քանի որ այն ուղտագնացության եկեղեցի է: Այնտեղ մենք իմացանք «Գնդևանք»-ի ավանադազրույցը և, թե ինչպե՞ս այն կառուցվեց: Հետո 1 մեկ ժամ անց հասանք Ջերմուկ: Օրը ավարտեցինք «UNO» և «Ալիաս» խաղալով:
Առավոտյան՝ 9:36 – երեկոյան՝ 18:33:

Օրվա տեսանյութը և լուսանկարները

Continue reading “Եռօրյա ճամփորդություն դեպի Ջերմուկ”
Posted in Համաշխարհային պատմություն 7, Հայոց պատմություն 7, Հաշվետվություններ

«Պատմություն» առարկա. Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմություն » առարկա
Ուսումնական տարվա ամփոփում

Մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:
Որպեսզի բացահայտենք տարբեր երկրների հին և նոր քաղաքները, քաղաքականությունը, քաղաքակրթությունը, արքաներին, մշակույթը, արվեստը և այլն: Continue reading “«Պատմություն» առարկա. Ուսումնական տարվա ամփոփում”

Posted in Համաշխարհային պատմություն 7, Հայոց պատմություն 7, Հաշվետվություններ

Մայիս ամսվա ամփոփում. Պատմություն

Մայիսի 9-15-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Մայիսի 16-22-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Գնահատել մայիս ամսվա աշխատանքը 10 բալանոց սանդղակով.
Սովորող՝ 9
Ծնող՝ 9:

Posted in Հայոց պատմություն 7

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն Մեծագործ

1. Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»:
Եգիպտոսի հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ: Նա բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 6-րդի հետ: Այս անգամ դրանք հաջողությամբ պսակվեցին: 1197թվականին Հենրիխ 6-րդը թագ ուղարկեց Լևոնին: Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը: Լևոն 2-րդը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թվականին հունվարի 6-ին՝Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Նրան թագավոր օծեց հայոց կաթողիկիս Գրիքոր 6-ն: Լևոն 2-րդ իշխանը թագադրվելուց հետո սկսեց հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով: Continue reading “Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն Մեծագործ”

Posted in Հայոց պատմություն 7

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

1. Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:
Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, որտեղ ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:

2. Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:
1080թ հայ իշխան Ռուբենը լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրվեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը, նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

3. Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առա Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:ջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեխհի քաղաքականությունը:
Կոնստատինին հաջորդեց նրա որդի Թորոս 1-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, գրավեց Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելուց: Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն 1-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդեց Թորոս 2-ը: Իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս 2-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք:

Posted in Հայոց պատմություն 7

Հայաատանը և մոնղոլները

1. Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:
Մոնղոլական նվաճումներն ու տիրապետությունը մեծագույն չարիք էին հայերի համար, քանի որ նրանց պատճառով երկրին մարդկային հսկայական կորուստ ու նյութական վնաս հասցրեցին: Ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, տնտեսությունը խսիտ հետադիմեց: Նյութական ծանր պայմանների և կյանքի ու գույքի անապահովության հետևանքով  սկսվեց բնակչության արտագաղթը:

2. Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:
Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Ավելին

3. Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/
Իմ կարծիքով, այս կանոնները շատ իմաստալից են և խորիմաստ: Եվ ես կարծում եմ, որ Չինգիզ Խանը շատ քաջ և նպատակասլաց էր:

Posted in Հայոց պատմություն 7

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

1. Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:
11-րդ դարի կեսերին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝ Մանանիղի գավառում: 1048 թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Continue reading “Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:”

Posted in Համաշխարհային պատմություն 7, Հայոց պատմություն 7, Հետազոտական աշխատանքներ

Քրդեր՝ ծագումը, իրավիճակը և բնակչությունը Հայաստանում

Քրդերի ծագումը:

Հայոց հնագույն Արծրունի նախարարական տոհմին պատկանող Վասպուրական նահանգի գավառներից մեկը կոչվում էր Մարդաստան (Մարդոցայք, Մարդոցեք), ուր ապրում էին հայկական մարդ ցեղի մարդիկ` մարդերը: Այս գավառը տարածվում էր Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում (Վասպուրականի հյուսիս-արևելյան մասերը, ներառյալ Նախիջևանը): Մարդաստան գավառի նախարարական տոհմը կոչվում էր Մարդպետունի, իշխանը` Մարդպետ կամ Հայր Մարդպետ, իսկ ռազմական ուժը` մարդպետական գունդ: Այս նախարարության մարդպետական գունդը Հայր Մարդպետի գլխավորությամբ 451թ. մասնակցել է Ավարայրի ճակատամարտին և իրեն դրսևորել լավագույն կողմերով: Մարդպետունի նախարարական տան պարտականությունն էր եղել հսկել արքունական կալվածքները, արքունի գանձերը, ամրոցներն ու կանանոցը:19-րդ դարի վերջերին պատմագիտական աշխարհում առաջ է քաշվում մի տեսակետ, ըստ որի որոշ ուսումնասիրողներ (J. Markward, W. Gaiger) փորձում էին կապ տեսնել mard և kurdioi անունների միջև 1: Այդպիսի կապի մասին հնագույն գրավոր աղբյուրները լռում են: Իսկ լռում են, որովհետև այդպիսի կապ չէր կարող լինել: Անունների արտաքուստ թվացյալ նմանությունը չի կարող հիմք հանդիսանալ նման եզրակացության համար:Քրդերի մասին առաջին տեղեկությունները տալիս են արաբ աշխարհագիրները, իսկ վերոհիշյալ տեսակետի համար հիմք է հանդիսացել արաբ աշխարհագիր Ալ-Մասուդիի (10-րդ դար) վկայությունը, որը նա լսել է մի քուրդ ցեղապետից, այն է. «քրդերի նախահայր Քուրդը Մարդի որդին էր»:Մարկվարտը և Գայգերը« ուսումնասիրելով mardioi-kurdioi առնչությունները, այն կարծիքն են հայտնել, որ mardioi անունը ծագում է իրանական mareba «ոչնչացնող», «վնաս տվող¦ բառից« և որ անունը ցեղին տրվել է իբրև նախատական անուն:

Continue reading “Քրդեր՝ ծագումը, իրավիճակը և բնակչությունը Հայաստանում”
Posted in Հայոց պատմություն 7

Բագրատունյաց արքայատոհմ. Ամփոփում

1. Ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին։
Երկիրն անկախացավ այն ժամանակ, երբ 855 թվականին Աշոտ Ա — ն գալիս է որպես արքա’ հիմնադրելով Բագրատունյաց թագավորությունը։ Երբ, հիմնադրվում է Բագրատունյաց թագավորությունը թուլանում է Արաբական Խալիֆայությունը։ Աշոտ Ա — ն դառնալով արքա կրճատում է Խալիֆայությունը վճարվող հարկերը, Աշոտը իր եղբայր Աբասին նշանակում է սպարապետ և ետ են վերադառնում Բուղայի կողմից գերեվարված հայ իշխանները։

2. Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի մասին:
Աշոտ Երկաթի կառավարման տարիների ընթացքում արաբները շատ թուլացան և Արաբական խալիֆայությունը թուլանում է շատ: Այդ ժամանակ Բյուզանդիայում Վասիլ Առաջինը որպես կայսեր ընդունում է Հայկական Մակեդոնական կայսրությունը:

3. Համեմատել Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին, ներքին քաղաքականությունը։
Գագիկ Առաջինի օրոք զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Գրավել են Անին, Դվինը, Կարսը։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ:

Աշոտ Գ–ի օրոք Հայաստանն վարում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի: 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։

4. Անիի թագավորության անկման պատճառները։
Անիի արքաներին, չհաջողվեց ստեղծել  միասնական պետություն:
Այս իշխանությունը դարձավ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության առաջին զոհը:
Բյուզանդացիները կարողացան Դավիթին համոզել, որ 1000թ. նա իր իշխանությունը կտակի Բյուզանդիային:
Ամոթալի կտակը:

5. Ինչ քայլեր կձեռնարկեիր Բագրատունյաց թագավորությունը անկումից փրկելու համար։
Կձեռնարկեի, որ երկու եղբայրների միջև կռիվը տեղի չունենար, և տեղի չլիներ ամոթալի կտակը: Նաև կարգելեի բացել Անիի դարպասները:

Posted in Համաշխարհային պատմություն 7, Հայոց պատմություն 7, Հաշվետվություններ

Ապրիլ ամսվա ամփոփում. Պատմություն

Մարտի 28-ապրիլի 7-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Ապրիլի 4-10-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Ապրիլի 11-17-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Ապրիլի 18-24-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Ապրիլի 25-30-ը, առաջադրանք
Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Գնահատել ապրիլ ամսվա աշխատանքը 10 բալանոց սանդղակով.
Սովորող՝ 9
Ծնող՝ 9:

Posted in Հայոց պատմություն 7

Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը։ Պետական կարգը

1. Նկարագրել , համեմատել Հայաստանի 11-րդ դարի և 21-րդ դարի

տնտեսությունը

Իմ կարծիքով, 11-րդ դարի տնտեսությունը եղել է նորմլալ, բայց 21-րդ դարում ոչ, որովհետև ամեն ինչ թանկանում է:

անասնապահությունը

11-րդ դարում շատ զարգացած էր անասնապահությունը, իսկ 21-րդ դարում ոչ այնքան:

արհեստագործությունը

առևտուրը

պետական կառավարման համակարգը

11-րդ դարի պետական կառավարումը իմ կարծիքով, եղել է լավ, իսկ 21-րդ դարում ոչ (խոսքս վերաբերվում է ներկա կառավարությանը)

բանակը

Բանակն 11-րդ դարում զարգանում և աճում էր, իսկ 21-րդ դարում ոչ. Պատճառը պատերազմներն ու թշնամանքն է:

Posted in Հայոց պատմություն 7

Անիի թագավորության անկումը

(Ապրիլի 25-30, առաջադրանք 1)

1. Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:

  • Անիի Բագրատունիներին, սակայն չհաջողվեց ստեղծել կենտրոնացված միասնական պետություն:
  • Բագրատունիների շառավիղներն իրենց իշխանությունն էին ստեղծել նաև Տարոնում: Այս իշխանությունը դարձավ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության առաջին զոհը:
  • Բյուզանդացիները կարողացան Դավիթին համոզել, որ 1000թ. նա իր իշխանությունը կտակի Բյուզանդիային:
  • Ամոթալի կտակը:
  • և այլն:

2. Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Բյուզանդիան կոպիտ ասած հայ իշխաններին համոզում էր, որպեսզի իրենց իշխանությունը թողնեն իրենց և այնպես անում, որ Անիի տարածքում կռիվներ լինեին:

3. Անիի թագավորության անկման պատճառները:

  • Գագիկի չվերադառնալը հայրենիք:
  • 1045թ. բյուզանդամետ իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները:

4. Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

  • 966թ. – Բյուզանդիան գավթեց Տարոնը:
  • 930-ական. – Ստեղծվեց փոքրիկ իշխանապետություն:
  • 1000թ. – Դավիթը իր իշխանությունը կտակեց Բյուզանդիային:
  • 1041թ. – Աշոտ 4-րդի անսպասելի մահը:
  • 1042-1045թթ. – Գագիկ 2-րդի գահակալումը:
  • 1044թ. – Գագիկը մեկնեց Պոլիս
  • 1045թ. – Բյուզանդամետ իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները: