Posted in Հայրենագիտություն

Դդումի մասին

Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։ Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը: Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ: Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը:

Posted in Բնագիտություն

Հարթավայրեր բլուրներ և լեռներ

1. Ի՞նչ է հարթավայրը:
Մայրացամաքներում եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:
Հարթավայրերում բարձրացած տեղամասերը կոչվում են բլուրներ:

3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Continue reading “Հարթավայրեր բլուրներ և լեռներ”

Posted in Մայրենի

Անբախտ վաճառականները

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով, Continue reading “Անբախտ վաճառականները”

Posted in Մաթեմատիկա

Արևային էներգիա

Արևային էներգիա, արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։ Արևային ջրատաքացուցիչները ապահովում են գազի էլեկտրաէներգիայի ծախսերի ավելի քան 70% կրճատում: Արևային ջրատաքացուցիչները ապահովումեն ջրի անվճար տաքացում 20 տարվա ընթացքում: Արևային ջեռուցման լուծումները շահավետ են թե՛ անհատների, թե՛ ընկերությունների համար: Անվտանգ են՝ զերծ են գազի և էլեկտրական ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օր.՝ գազի արտահոսք, էլ. կարճ միացում և այլն: Արևային ջրատաքացուցիչները լայնորեն կիրառվում են. անհատների կողմից, օր.` բնակարանների, առանձնատնների, ամառանոցների, լողավազանների տաք ջրամատակարարումն ապահովելու համար, բիզնեսների կողմից, օր.` մասնավոր գրասենյակների, հյուրանոցների, հյուրատների, բաղնիքների, սաունաների, լողավազանների, սպա կենտրոնների, գեղեցկության սրահների, սպորտային դահլիճների, պտուղ-բանջարեղենի ու կաթնամթերքի վերամշակման ընկերությունների, արդյունաբերական հիմնարկությունների տաք ջրամատակարարման համար, հանրային կառույցի կողմից, օր.` հանրային սպասարկման գրասենյակների, առևտրի կենտրոնների , բուժհիմնարկների, մանկապարտեզների, դպրոցների և այլ նմանատիպ կառույցների համար: Կան առցանց արևային հաշվիչներ, որոն միջոցով կարելի է հաշվարկել տան կամ բիզնեսի արևային հոսանքի օպտիմալ համակարգն ու արժեքը։ Հայաստանի յուրահատուկ բնակլիմայական պայմանները ապահովում են տարեկան մինչև 300 արևային օր, ինչը գրավիչ է դարձնում արևաին էներգիայի օգտագործումը էլեկտրաէներգիա ստանալու համար։ Արևային էլեկտրակայանների կառուցումը երկարաժամկետ և հեռանկարային ներդրում է, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների անընդհատ աճը։

Posted in Մաթեմատիկա

Խնդիր-Խաղ

Մենք մաթեմատիկայի ժամին խաղ էինք խաղում: Թղթերի վրա գրում էինք մեկ կամ երկու, թվերը ճմրթում էինք և գցում էինք ամանի մեջ:Հետո բոլորս հերթով աչքերը փակ այդ թղթերից մեկը վերցնում էինք և ում ընկնում էր երկու թիվը, նա գնում էր աջ կողմ, իսկ ում ընկնում էր մեկ թիվը, նա գնում էր ձախ կողմ և այդպես բաժանվում էինք խմբերի: Մեզ մեր դասատուն ՝ ընկեր Սմբատը, տալիս էր մաթեմատիկական հարցեր և մենք խմբով այդ հարցը լուծում էինք: Երբ երկու թիմն էլ լուծում, վերջացնում էր առաջադրանքները, ընկեր Սմբատը ստուգում էր և ճիշտ լուծած խմբին մեկ միավոր էր տալիս: Մոռացա ասել, որ հաղթեց երկուսների թիմը՝ իմ թիմը:

Posted in Մայրենի

Անբախտ վաճառականները

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Ալեկոծում-ծփանք

մուրհակ-Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտագիր:

կացել-նիստուկաց:

մերկանալ-տկլոր

աբուռ-ամոթ, պատվազգացում

սևերես-ամոթով մնացած

2. Թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Չղջիկ-խաբեբա

փուշ-պարտաճանաչ

ճայ-անուշադիր:

Posted in Անգլերեն

Կախարդական փաթիլը

Միշել Սահակյան

Կար-չկար, մի փաթիլ։ Այս փաթիլը  ուներ  աչք, ձեռք  ու ոտք: Այս  փաթիլը  մի անգամ ընկավ տիեզերք: Տիեզերքում նա քայլեց աստղերի վրայով և  բոլորը դարձան փաթիլներ: Փաթիլը քայլելով հասավ լուսնին և երբ կանգնեց լուսնի վրա, լուսինը դարձավ մի մեծ ձնեմարդ: Բայց հետո այդ լուսինը  այնպես պայթեց, որ ամբողջ տիեզերքը ներկեց սպիտակ գույնով: Հետո  ձյուն եկավ տիեզերքում,  ու այդպես ամբողջ տիեզերքը դարձավ մի մեծ  ձմեռ:

Once there was   snowflake. This snowflake had an eye, a hand  and leg. Once this snowflake appeared in the  cosmos. In the cosmos she walked over the  stars  and  all the stars became flakes. The Snowflake  walked to the moon and when stand on the moon, moon became a big  snowman.  But then the moon splashed and the cosmos became white. Then it snowed in cosmos and the cosmos became winter.