Posted in Մայրենի

Ջեկ Լոնդոն. Սպիտակ ժանիք

Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ Ջեկ Լոնդոն. Սպիտակ Ժանիք-գիրքը: Գիրքը շատ հետաքրքիր էր: Գիրքը խորհուրդ տվեց կարդամ մայրս: Սակայն ես կարդացել եմ միայն Մաս առաջինը. որովհետև ժամանակը ինձ չներեց, որ ես կարդայի ամբողջ գիրքը:

Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը Կիչին: Նա ծնվել է Հյուսիսային Ծայրամասում Հյուսիսում հաճախ ստիպված էին լինում քաղցած մնալ և դա էլ նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառն էր։ Հայրը, շուտով զոհվում է լուսանի հետ մարտում։ Գայլուկը և մայրը մնում են միայնակ։

Posted in Մայրենի, Նախագծեր

Նախագծային շաբաթ. մայիսի 24-28

Dimankar

Նախագծեր

Թարգմանություն – Ինչո՞ւ են Յուպիտերը անվանում հսկա Continue reading “Նախագծային շաբաթ. մայիսի 24-28”

Posted in Մայրենի, Թարգմանություններ

Ինչո՞ւ են Յուպիտերը անվանում հսկա

why109-1Յուպիտերը Արեգակից հեռավորության վրա հինգերորդ մոլորակն է (Մերկուրիից, Վեներայից, Երկրից և Մարսից հետո):

Հին աստղագետներն այս մոլորակն անվանակոչել են հին հռոմեական երկնքի, ամպրոպի, կայծակի ու անձրևի Աստծու անունով: Յուպիտերը իսկական հսկա է, արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը: Անզեն աչքով սա պայծառ դեղին լուսատու է, որն իր փայլով խավարում է բոլոր մոլորակները, բացառությամբ Լուսնի և Վեներայի: Այն նույնիսկ ավելի պայծառ է փայլում, քան Սիրիուսը՝ մեր երկնքի ամենավառ աստղը: Continue reading “Ինչո՞ւ են Յուպիտերը անվանում հսկա”

Posted in Մայրենի

Հ. Մաթևոսյան. Կանաչ դաշտը, Մաս II

1. Ձի-գայլ հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանիր:
Հեղինակի համակրաքը գայլի կողմն էր, քանի որ ձին ծեր էր, այդ դեպքում գայլը հաղթեց, բայց ուժեղ վնասվացքներ ստացավ, և կարողացավ փախչել։

2. Բացատրի՛ր այս պատկերը: Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը:
Մայրամուտի տակ ամեն ինչ կանաչ էր, քանի որ այդ մասը ուրախ էր, իսկ կարմիր ձիու շուրջ սև էր, որովհետև այդ մասը տխուր էր։

Posted in Մայրենի

Հ. Մաթևոսյան. Կանաչ դաշտը, I հատված

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
խանձել—առարկայի մակերևույթը թեթևակիորեն այրել:
ռունգ—քթանցք:
ճապաղել—տարածվել, ծավալվել, փռվել:
որձաքար—կվարցի հանքաքար:

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:

Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը:

Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները:

Posted in Մայրենի

Դ. Բիսեթի. Աշխարհը շուռ է եկել

1. Ինչու է հենց ծույլերի երազներում աշխարհը շուռ գալիս:

2. Պատմիր, թե ինչ պատահեց, երբ դու հայտնվեցիր շուռ եկած աշխարհում:
Ես պառկեցի քնելու: Տեսա զարմանալի երազ, որտեղ աշխարհը շուռ էր եկել: Այստեղ, ամեն ինչ շա՛տ տարօրինակ էր: Անչափահասներն աշխատում էին, իսկ չափահասները սովորում: Երբ մի օր հանկարծ կենդանիները սկսեցին փոփոխվել: Փիղը դարձավ կենդանիների թագավորը, իսկ առյուծը փղի փոխարեն: Մարդկության մեջ կար մի զարմանալի փաստ, թե՞ ինչպես լուսինն ու արևը փոխվեցին տեղերով՝ արևը գալիս էր գիշերը, իսկ լուսինը ցերեկը: Իսկ վերջում ընտանի կենդանիները սկսեցին ման տալ իրենց տերերին, ոչ թե տերերը իրենց:

3. Քո ընտրությամբ մի հեքիաթ էլ կարդա՛  Բիսեթի ստեղծագործություններից: 

Posted in Մայրենի

Մայրենի, տնային աշխատանք

1. Նախադասության միտքն այնպես արտահայտի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված հոլովով լինի:
Թուրինի թանգարաններից մեկում, օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում: (թանգարանում)
Թուրինի թանգարանում, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող

Եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած լողորդի շարժումները նման են ժամանակակից բրաս լողաձևի տարրերին: (տարրերը)
Ժամանակակից բրաս լողաձևի տարրերը նման են Եգիպտացի հնագույն քանդակագործի
ստեղծած լողորդի շարժումներին։ Continue reading “Մայրենի, տնային աշխատանք”

Posted in Մայրենի

Վարդան Այգեկցի. Արծիւ եւ նետ

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
– Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ: Continue reading “Վարդան Այգեկցի. Արծիւ եւ նետ”

Posted in Մայրենի

Քերականություն

1.Տրված բառերի բացառական հոլովաձևերը (ումի՞ց, ինչի՞ց) կազմի՛ր: Ստացված բառերի վերջավորություններն ընդգծի՛ր:
Թոռ, հայր, տուն, գյուղ, քաղաք, անկողին, քամի, գինի, կաղնի, բանալի:
թոռ-թոռանից
հայր – հորից
տուն – տնից
գյուղ – գյուղից
քաղաք – քաղաքից
անկողին – անկողնուց
քամի – քամուց
գինի – գինուց
կաղնի – կաղնուց
բանալի – բանալուց: Continue reading “Քերականություն”

Posted in Մայրենի

Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում

1. Քո կարծիքով ինչո՞ւ ծերունին տղային տվեց ձեռնափայտը:
Ծերունին նվիրեց, որովհետև երեխան ուրախ և երջանիկ զգաց իրեն։

2. Տեքստի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր:
Եվ ծերունին գնացորովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհումքան նաով կարող է ինչոր բան նվիրել երեխաներին:

Մեկնաբանություն – Չկա աշխարհում ավելի երջանիկ բան, քան ով կարող է երջանկացնել երեխաներին: Continue reading “Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում”

Posted in Մայրենի

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
մատուցարան-տախտակից կամ մետաղից պատրաստած հատուկ մեծ ափսե:

2. Պատմի՛ր Մանչուկի մասին:
Մանչուկը ութ տարեկան տղա էր, ուներ շատ բարեկամներ և մեկ հարազատ ընկեր Կառլսոնը, որը ապրում էր տանիքում։

3. Ինչքա”ն կարևոր է Մանչուկի համար իր ծննդյան տարեդարձը, ինչո՞ւ էր նա սպասում այդ օրվան:
Շատ կարևոր էր նրանով, որ նա դառնում էր ութ տարեկան և անհամբեր սպասում էր նվերներին։ Նրա ցանկալի նվերը կլիներ այն, երբ նրան կնվիրեին փոքրիկ շնիկ։ Մանչուկը անհամբեր սպասում էր ու երազում այդ նվերի մասին, չնայած, որ մտածում էր, որ երբեք չի իրականանա նրա երազանքը։

Posted in Մայրենի

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Continue reading “Ամպրոպից հետո”