Posted in Ֆիզիկա 9

Լույս, Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

Continue reading “Լույս, Լույսի տարածումը համասեռ միջավայրում”

Posted in Հայոց լեզու 9

Նախադասության գլխավոր անդամներ. Ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։
Լուսաբացի շողքը (գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը (գոյական) զարթնեց, տրեխները (գոյական) հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա (դերանուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը (գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան (գոյական), թե շապիկ կար հագին. եթե շապիկ (գոյական) կար, ինչո՞ւ ուսը (գոյական) բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը (գոյական) նրա շապի՞կն էր:

Կովը (գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը (գոյական) օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը (գոյական) թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան (գոյական) էլ էր կանգնած Սաքանի (գոյական) կողքին: Նա (դերանուն) ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Posted in Ուսումնական ճամբարներ, Գինեգործություն

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք Գինու դպրոցի պահեստի խնամքով, որից հետո խաղեր խաղացինք և այցելեցինք ուսումնական ագարակ: Ագարակում անցկացրեցինք շատ լավ ժամանակ՝ քշեցինք ձի, ման տվեցինք շներին, սովորեցինք ճիշտ ձիերի խնամք…

Երկրորդ օրը սկսեցինք մառանի խնամքով՝ նոր շշալցրած գինիները տեղավորեցինք մառանում: Հետո մեզ հյուրընկալեց Սաթենը, ով մեզ պատմեց հին և նոր աշխարհի գինիների մասին: Սաթենի հետ նաև խաղացինք հետաքրքիր և զվարճալի խաղ: Continue reading “Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում”

Posted in Ուսումնական ճամբարներ, Գինեգործություն

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարը սկսեցինք հունվարի 8-ին:

Առաջին օրը ծանոթացանք ճամբարականներով, քննարկեցինք մեր նախագծերը, խաղ խաղացինք, ունեցանք թեյխմություն, որտեղ շփվեցինք և իրար ավելի լավ ճանաչեցինք: Օրը ավարտեցինք այցելելով մեր ուսումնական ագարակ, որտեղ ծանոթացանք ագարակի կենդանիներին և կերակրեցինք ձիերին: Continue reading “Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում”

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբարներ, Ավագ դպրոց

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր. հունվարի 12

Համակարգողներ՝ Անահիտ Գրիգորյան և Սիլվա Հարությունյան

Վարում են՝ Հայկ Աղլամազյան, Մարի Աղայան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներ

Ծրագրում՝ Continue reading “Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր. հունվարի 12”

Posted in Ճամփորդություններ, Գինեգործություն

Էջմիածնի Ազգային թանգարան. ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Գինեգործի ջոկատ

Օրը՝ Հունվարի 12

Մեկնման ժամը՝ 12։00

Վերադարձի ժամը՝ 15։30

Ուղղությունը՝ Էջմիածնի Ազգային թանգարան Continue reading “Էջմիածնի Ազգային թանգարան. ուսումնական ճամփորդություն”

Posted in Անհատական նախագծեր, Գինեգործություն

Անհատական նախագիծ՝ Գինեգործության հետքերով

Հեղինակներ՝ Հայկ Աղլամազյան, Կարապետ Նշանյան, Մարի Աղայան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ Հունվարի 11՝ 10:00-11:00

Նպատակը՝

  • տարատարիք ճամբարականներին ծանոթացնել գինեգործության հետ
  • ծանոթացում Գինու դպրոցի գործունեության հետ
  • հետաքրքիր խաղերի կազմակերպում

Ընթացքը՝

  • ծանոթացում ճամբարականների հետ
  • Գինու դպրոցի գործունեության հետ ծանոթացում, գիտելիքների փոխանակում
  • Խաղ-վիկտորինա

Արդյունքը՝ բլոգային պատումներ, տեսանյութերի պատրաստում: