Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային երկրորդ շաբաթ

20210607_103844Ճամբարային վերջին շաբաթն ինձ համար անցավ շատ լարված, քանի որ ես շատ լավ գիտակցում էի, որ 2-ու կես ամիս ընկերներիս չեմ տեսնելու: Չհաշված այս պատճառը  ամեն ինչ անցավ շատ լավ: Շաբաթվա ամենալավ օրերն էին, որ գնացինք լողի, անկեղծության ժամ հայտարարեցինք, խաղացինք Մաթեմատիկական խաղ և Դե խաղա խաղերը և այլն: Այս շաբաթվա ամենատխուր օրը ուրբաթ օրն էր. այսինքն վերջին օրը:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային 2-րդ շաբաթ, օր 5

thumbnail_IMG-1f8ccb2108bf9abd6ae343c03662c739-VԱռավոտյան առաջին և երկու ժամերը գնացինք լողի: Հետո գնացինք պարի: Հետո գնացինք խոհանոց և հայտարարեցինք Անկեղծության ժամ… Խոսեցինք ճամբարի մեր տպավորությունների մասին: Մեր կարծիքը միմյանց մասին և այլն: Հետո գնացինք դասարան և գնացինք տուն:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային 2-րդ շաբաթ, օր 3

Այսօր գնացինք տեխնոլոգիայի: Աշխատեցինք կավով, խաղացինք խաղեր: Հետո բարձրացանք սենյակ: Դասարանում խաղացինք «Դե խաղա» խաղը: Հետո գնացինք երգի: Երգեցինք, նայեցինք 9-րդ դասարանցիների Վերջին զանգի փորձը և գնացինք տուն:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային 2-րդ շաբաթ, օր 2

20210607_103844Այսօր կրկին խաղացել ենք մաթեմատիկական խաղեր: Հետո գնացինք ֆուտբոլ նայելու 7-եր ընդեմ 9-երի: Հաղթանակը 7-երինն էր: Հետո գնացինք ընտրության: Ընտրության ժամին խոսեցինք համաշխարհային նկարիչների մասին. օրինակ՝ Մարտիրոս Սարյան, Պիկասո, Երվանդ Քոչար և այլն: Հետո գնացինք թատրոն նայելու, նայեցինք՝ Ճանապարհ դեպի Իսպանիա թատրոնը: Թատրոնը շատ հետաքրքիր էր: Պատմում էին Իսպանիայի ավանդույթների մասին: Հետո գնացինք ֆիզկուլտուրայի:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային 2-րդ շաբաթ, օր 1

194882004_772474663446154_6575581592014988971_nԱռավոտյան խաղացինք մաթեմատիկական խաղ: Հետո բակային աշխատանքներ կատարեցինք: Հավաքեցինք թութը, մաքրեցինք շրջապատը և դասավորեցինք դպրոցի բակի սեղան, աթոռները: Հետո գնացինք դասարան և շարունակեցինք մեր խաղը խաղալ: Հետո գնացինք ֆիզկուլտուրայի:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային առաջին շաբաթ

20210601_100953-1Ճամբարը սկսվեց մայիսի 31-ից… Առաջին օրը մենք ծանոթացանք նոր սովորողի հետ՝ Սեդայի հետ: Սեդան շատ հաճելի, գեղեցիկ մի աղջիկ է: Առաջին օրը մենք կավով աշխատեցինք, Alias խաղացինք, Մաֆիա խաղացինք և այլ խաղեր: Երկրորդ օրը հունիսի 1-ն էր՝ Երեխաների պաշտպանության օրը: Այդ օրը մենք գնացինք պիկնիկի, ուրախացրեցինք 1-ին դասարանցիներին և գնացինք ընտրության: Երրորդ օրը գնացինք տեխնոլոգիայի, երգի, խաղեր խաղալու և այլն: Չորրորդ օրը գնացինք տեխնոլոգիայի, ընտրության և հետո ճամբարից դուրս ֆիլմ դիտելու: Հինգերորդ օրը գնացինք պարի և լողի: Այս շաբաթը լի ուրախությամբ և հավես շաբաթ էր:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային օր 5

Այսօր ճամբարային հինգերորդ օրն է: Այսօր առաջին և երկրորդ ժամերին գնացինք «Ավագ դպրոց վարժարան»-ի վերջին զանգը դիտելու: Հետո գնացինք պարի: Կրկնեցինք մեր անցած պարերը: Հետո գնացինք լողի: Լողը արեցինք Բ4 կամ Արևմտյան դպրոցում: Լողը այսօրվա մեջ ինձ մոտ շատ տպավորվեց:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային օր 4

IMG-ea1e1b4ae7faa6b55befc82fdb949e65-VԱյսօր ճամբարային չորրորդ օրն է: Այսօր առաջին ժամին քննարկեցինք մեր այսօրվա անելիքները, հետո գնացինք տեխնոլոգիայի և այլն: Այսօր պլանավորեցինք մեր օրը և պայմանավորվեցինք, որ վաղը գնում ենք լողի: Տեխնոլոգիայի ժամին մենք խաղացել ենք տարբեր խաղեր և աշխատել ենք կավով: Հետո գնացինք ընտրության: Ընտրությունից հետո հստակեցրեցինք մեր հաջորդ օրվա պլանները… Այսօր մեզ հատկացված ժամանակին մենք խաղացինք Մաֆիա, Մարդասպանը և մարդիկ խաղերը:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային օր 3

20210601_100953-1Այսօր հունիսի 2-ն է, ճամբարային 3-րդ օրը: Առաջին հերթին մենք գնացինք ընդհանուր պարապմունքի, հետո տեխնոլոգիայի և այլն: Տեխնոլոգիայի դասաժամին ես շարունակեցի իմ ափսեն և ներկեցի իմ պատրաստած պիցցան: Հետո գնացինք դասարան և 2 դասաժամ Մաֆիա խաղացինք: Մաֆիան ինձ շատ հետաքրքրեց: Խաղալուց հետո գնացինք երգի և երկար դասամիջոց: Վերջին ժամին քննարկեցինք մեր հաջորդ օրվա անելիքները… Մենք որոշեցինք, որ հաջորդ օրը գնալու ենք ֆիլմ դիտելու:

Posted in Ուսումնական ճամբարներ

Ճամբարային օր 2

20210601_094857-1Այսօր հունիսի 1-ն էր՝ Երեխաների պաշտպանության օրը: Մենք պլանավորել էինք, որ փուչիկներ բերենք, փչենք, վրան մաղթանքներ գրենք և նվիրենք կրտսերներին: Նաև պլանավորել էինք կրտսերներին ուրախացնելուց հետո գնանք պիկնիկի: Կրտսերները մեզ շատ բարձր տրամադրությամբ դիմավորեցին: Պիկնիկը շատ լավ անցավ՝ զրուցեցինք, Մաֆիա խաղացինք, պաղպաղակ կերանք և եկանք դպրոց: Այսօր շատ տպավորված և ուրախ օր էր:

Շնորհավոր Հունիսի 1…