Posted in Ուսումնական ճամբարներ, Գինեգործություն

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք Գինու դպրոցի պահեստի խնամքով, որից հետո խաղեր խաղացինք և այցելեցինք ուսումնական ագարակ: Ագարակում անցկացրեցինք շատ լավ ժամանակ՝ քշեցինք ձի, ման տվեցինք շներին, սովորեցինք ճիշտ ձիերի խնամք…

Երկրորդ օրը սկսեցինք մառանի խնամքով՝ նոր շշալցրած գինիները տեղավորեցինք մառանում: Հետո մեզ հյուրընկալեց Սաթենը, ով մեզ պատմեց հին և նոր աշխարհի գինիների մասին: Սաթենի հետ նաև խաղացինք հետաքրքիր և զվարճալի խաղ: Continue reading “Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում”

Posted in Ուսումնական ճամբարներ, Գինեգործություն

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարը սկսեցինք հունվարի 8-ին:

Առաջին օրը ծանոթացանք ճամբարականներով, քննարկեցինք մեր նախագծերը, խաղ խաղացինք, ունեցանք թեյխմություն, որտեղ շփվեցինք և իրար ավելի լավ ճանաչեցինք: Օրը ավարտեցինք այցելելով մեր ուսումնական ագարակ, որտեղ ծանոթացանք ագարակի կենդանիներին և կերակրեցինք ձիերին: Continue reading “Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում”

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբարներ, Ավագ դպրոց

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր. հունվարի 12

Համակարգողներ՝ Անահիտ Գրիգորյան և Սիլվա Հարությունյան

Վարում են՝ Հայկ Աղլամազյան, Մարի Աղայան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներ

Ծրագրում՝ Continue reading “Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր. հունվարի 12”

Posted in Ուսումնական ճամբարներ

Ամառային ճամբար 2023` առաջին օրվա ամփոփում

Կրթահամալիրում մեկնարկեց ամառային ճամբար 2023-ը։ Այսօր ճամբարի առաջին օրն էր։ Սկզբում ծանոթացանք միմյանց հետ, քննարկեցինք ճամբարային նախագծերը, մեր գործունեությունը…

Հետո գնացինք երգի։ Ընկեր Լուիզայի հետ երգեցինք Կոմիտասի երգերից։ Երգից հետո ընկեր Արևիկի ջոկատի հետ կազմակերպեցինք բանավեճ-քննարկում. ընթերցում էինք տեքստեր և քննարկում։

Էլ ինչ ճամբարային օր առանց խաղերի։ Խաղացինք մեզ հայտնի և հետաքրքիր խաղեր` մաֆիա, դրոշապոլիս, պատմական լոտո… Օրն էլ ավարտեցինք ֆիզկուլտուրայով։

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարյան-ձմեռային ճամբար․ Հունվար ամսվա հաշվետվություն

Կրթահամլիրում նորից հունվարյան – ձմեռային ճամբար էր։ Միջին դպրոցում, իմ վերջին ձմեռային ճամբարը որոշեցի անցկացնել Տաթև Աբրահամյանի ջոկատում։

Հունվարի իննին՝ ճամբարի առաջին օրը․ ծանոթացանք, մտերմացանք, քննարկեցինք մեր անելիքները, ամսվա համար նախագծերը և այլն։

Գլխավոր և ամենակարևոր նախագիծը՝ ,,Բառքամոցի,, մրցույթ-առաջնություն կազմակերպելն էր։ Continue reading “Հունվարյան-ձմեռային ճամբար․ Հունվար ամսվա հաշվետվություն”

Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ճամբարներ

Բացահայտելով Գյումրին․ Եռօրյա ճամփորդություն

Հունվարի 25
Առավոտյան 9։30 շարժվեցինք դեպի Գյումրի։ Առաջին կանգառը ,,Թալինի Սբ․ Կաթողիկե եկեղեղեցում,, էր։ Ընկեր Տաթևն ու ընկեր Ստելլան մեզ պատմեցին եկեղեցու մասին։ Հաց կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը։ 16։00-ին հասանք հյուրատուն։ 30 րոպե հանգստանալուց հետո այցելեցինք ,,Ձիթողցոնց թանգարան,,։ Այնտեղ մեզ պատմեցին Գյումրի քաղաքի մասին՝ մշակույթը, անվանումները, ժողովուրդը, արհեստները և այլն։ Հետո այցելեցինք Արտակ Թադևոսյանի արհեստանոց։ Նա զենքի պարկուճներից պատրաստում էր զարդեր։ Նախ ներկայացրեց իրեն, հետո իր աշխատանքը։ Չիմանալով ոչինչ, 2015 թվականին Եվրոպայից եկել էր Հայաստան և սկսել իր գործը։ Հետո վերադարձանք հյորատուն՝ ընթրեցինք , հանգստացանք և սկսեցինք խաղեր խաղալ՝ Մաֆիա, Դե խաղա, 21 և այլն։

Continue reading “Բացահայտելով Գյումրին․ Եռօրյա ճամփորդություն”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարային տասնմեկերորդ օրը

processed-c47ca83c-017c-4528-9205-c33595019024_CuKA0SSoԱռավոտը սկսեցինք տեխնոլոգիայով՝ ընկեր Հասմիկի հետ։ Հետո սկսեցինք պատրաստվել ,,Բառքամոցի,, մրցույթին։

Ժամը 11։00-ին սկսեցինք խմբային մրցույթը։ Չեմ ստի և կասեմ, որ շատ հոգնեցուցիչ էր, քանի որ աղմկում էին, շատ էին, բառերից կեսը սխալ էին գրում և այլն։ Բայց միևնույն է շատ հավես էր՝ վարել մրցույթը, հայտարարել բառերը, միավորները, հաշվել թիմերի միավորները և այլն։ 12։00-ին սկսվեց անհատական մրցույթը, որը էլի անցավ շատ հավես, բայց ոչ հոգնեցուցիչ, քանի որ չէին աղմկում և իրենց հեշտ էր լռեցնել, կազմակերպել և այլն։

Օրվա վերջում մեզ մոտ մարզական ժամ էր։

Posted in Ուսումնական ճամբարներ

Գյումրի՝ կինոյի քաղաք․ նախապատրաստական աշխատանք

Հունվարի 25-27-ին լինելու ենք Գյումրիում։ Ես ուսումնասիրում եմ Գյումրու հայտնի ֆիլմերից մնացած մշակութային շինությունները։

Շիրակի Բազե: 55 ու մի պատճառ Գյումրի գալու համար: Մաս 1-ին

Գյումրիի պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը քաղաքի այցեքարտն են, սակայն այդ շինություններն այսօր վտանգված են, դրանց ճակատագիրն անորոշ է:

1982 թվականին ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ՝ Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրիի՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն այսօր էլ այցելուներ են հրապուրում:

Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:

Չնայած այս հանգամանքին, «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգո» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) ֆիլմերում նկարահանված երեք շենք քայքայման և փլուզման եզրին է:

Continue reading “Գյումրի՝ կինոյի քաղաք․ նախապատրաստական աշխատանք”
Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբար 2023․ Երկրորդ շաբաթվա ամփոփում

1-1-300x200Երկրորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր լուսաբանել եմ՝ գրելով տվյալ օրվա մեր անելիքները, ինչո՞վ ենք զբաղվել, օրվա մասին իմ կարծիքը և այլն։

Նախագծեր

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարային տասերորդ օրը

1-1-300x200Օրը սկսեցինք խեցեգործությունով։ Ընկեր Մովսեսի հետ աշխատեցինք կավով և նկարեցինք։ Հետո դասարանում քննարկեցինք մրցույթի կազմակերպման մասին։ Որոշեցինք ամեն ինչ, և պատրաստվեցինք մրցույթին։ Continue reading “Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարային տասերորդ օրը”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբար 2023․ Ճամբարի իններորդ օրը

Օրը սկսեցինք արևմտահայերեն քվեստով։ Բաժանվեցինք խմբերի և գնացինք գտնելու ութ թերթիկ։ Քվեստը շատ հետաքրքիր էր; Ճիշտ է մենք չհաղթեցինք, բայց չնեղվեցինք, որովհետև այստեղ չկային հաղթողներ և պարտվողներ՝ սա ուղղակի խաղ էր։

Հետո գնացինք պարի։ Ընկեր Մերիի հետ սովորեցինք ,,Արշալույս,, ազգային պարը։ Հետո գնացինք ֆիզկուլտի։ Առաջին ժամը խաղացինք ,,Գործնագործ,, իսկ երկրորդ ժամը Սերգեյի հետ ,,Ձյուդո,,

Հետո երկար դասամիջոց էր։ Դասամիջոցից հետո խաղացինք ճամբարային-ինտելեկտուալ խաղեր։ Իսկ օրվա վերջում կազմեցինք մեր մրցույթի փուլերը, կանոնները։

Օրը անցավ անհամաձայնություններով 😏 , բայց շատ լավ։