Posted in Համաշխարհային պատմություն 8

Եվրոպան 1815-1850-ական թվականներին

Նոյեմբերի 28 – Դեկտեմբերի 28․ Առաջադրանք 2

1․ Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
Նապոլեոնյան դարաշրջանում նվաճումները, բարեփոխումները բոլոր ոլորտներում ավելի շատ էր, բայց հետնապոլեոնյան դարաշրջանում մարդիկ ավելի հանգիստ էին ու ավելի քիչ լարված, իսկ պետությունը ավելի հստակ էր:

2․ Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
Իմ կարծիքով, ավելի բարենպաստ է բարենորոգումների ուղին, բայց դա կախված է երկրի իրավիճակից, շատ երկրներում որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը անհնար է անել բարեփոոումներ առանց հեղափոխության: Continue reading “Եվրոպան 1815-1850-ական թվականներին”

Posted in Համաշխարհային պատմություն 8

Նապոլեոնի դարաշրջան․ Նապոլեոն Բոնապարտ

Նոյեմբերի 28 – Դեկտեմբերի 2․ Առաջադրանք 1

1․ Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը,
1802թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է կոնսուլ,
1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով,
1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմից,
1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը։ Continue reading “Նապոլեոնի դարաշրջան․ Նապոլեոն Բոնապարտ”

Posted in Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք․ 30․11

Բայի եղանակները
Սահմանական եղանակ
Անցյալ կատարյալ
Ըղձական եղանակ
Ենթադրական եղանակ
Հարկադրական եղանակ
Հրամայական եղանակ

1․ Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր):
Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:

Ապրել
Ապրեմ
Ապրես
Ապրի
Ապրենք
Ապրեք
Ապրեն

Ապրեի
Ապրեիր
Ապրեր
Ապրեինք
Ապրեիք
Ապրեին։ Continue reading “Դասարանական աշխատանք․ 30․11”

Posted in Գրականություն 8, Ընթերցանություն

Հեմինգուեյ՝ Ծերունին և ծովը․ Մաս չորրորդ

Երրորդ մասը բաժանվել է երկու մասի։

viber_image_2022-11-29_22-03-43-684Երբ ծերունին տեսավ նրան, հասկացավ, որ այդ շնաձուկը ոչնչից չի վախենում և կվարվի այնպես, ինչպես հարմար դատի։ Նա պատրաստեց հարպունը և ամրացնելով դրա պարանի ծայրը՝ սպասեց, որ շնաձուկը մոտ գա։ Պարանը կարճ էր, որովհետև մի կտոր կտրել էր, երբ կապում էր իր ձուկը։

Ծերունու գլուխն այժմ բոլորովին պայծառացավ, և նա համակված էր վճռականությամբ, թեև հույսերով չէր օրորում իրեն։ «Գործս չափից ավելի լավ էր գնում, և երկար չէր կարող այդպես շարունակվել»,— մտածում էր նա։ Հետևելով շնաձկան մոտենալուն՝ ծերունին մի հայացք նետեց իր խոշոր ձկանը։ «Թերևս ավելի լավ կլիներ, եթե այս ամենը երազ լիներ։ Ես չեմ կարող արգելել նրան հարձակվելու ինձ վրա, բայց գուցե և կարողանամ սպանել։ Dentuso,— մտածեց նա։— Խավարե՜ր մորդ արևը»։

Շնաձուկը ընդհուպ մոտեցավ նավախելին և երբ հարձակվեց թրաձկան վրա, ծերունին տեսավ նրա բաց երախն ու արտասովոր աչքերը և լսեց, թե ինչպես կափկափեցին նրա ծնոտները, երբ խրվեցին ձկան մեջ՝ պոչից քիչ վեր։ Շնաձկան գլուխը բարձրացել էր ջրի վրա, գլխից հետո երևաց նաև մեջքը, և ծերունին, լսելով, թե ինչպես նրա ծնոտները աղմուկով հոշոտում են մեծ ձկան մաշկն ու միսը, հարպունը կոխեց գլխի այն մասում, որտեղ աչքերը միացնող գիծը խաչաձևվում է քթից դեպի վեր մեկնող գծի հետ։ Իրականում այդպիսի գծեր չկային։ Կար միայն ծանր, կապտավուն ու սրաձև գլուխը, խոշոր աչքերը և դուրս ցցված, կափկափող ու ամենակեր ծնոտը։ Սակայն շնաձկան ուղեղն այդտեղ է գտնվում, և ծերունին իր հարպունով այդ տեղին հարվածեց։ Ամենայն ուժով հարվածեց այդտեղին՝ արնոտելու աստիճան քերծված ձեռքերում սեղմած իր հարպունով։ Հարվածեց նրան առանց որևէ բանի վրա հույս դնելու, բայց վճռականությամբ ու մոլեգին զայրույթով։ Continue reading “Հեմինգուեյ՝ Ծերունին և ծովը․ Մաս չորրորդ”

Posted in Հայոց լեզու 8

Նոյեմբերյան համարի ամփոփում

,,Պատուհան,, ամսագիր

10Ստեղծագործական աշխատանքներ

Continue reading “Նոյեմբերյան համարի ամփոփում”

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք․ 28․11

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 

Ա. Վկայել
Վկայեցի
Վկայեցիր
Վկայեց
Վկայեցինք
Վկայեցիք
Վկայեցին: Continue reading “Տնային աշխատանք․ 28․11”

Posted in Ստեղծագործական աշխատանքներ, Գրականություն 8

Ինչպես չընկճվել՝ նպատակին հասնելիս

Ամեն մեկս մեր կյանքում ունի նպատակ(ներ) և ամեն ինչ փորձում է անել, որ դա(դրանք) իրականանա: Սակայն լինում է, որ մարդիկ սկսում են հիասթափվել, հրաժարվել իրենց նպատակից։ Հիմնականում դրանք լինում են, երբ ինչ-որ բան չի ստացվում, կամ մի բան սխալ է ընթանում և մարդիկ վախենում են դա ուղղել և շարունակել իրենց ճանապարհը։

Ես, եթե ունեմ նպատակ(ներ) ,ամեն ինչ անում եմ դրանց հասնելու համար, եթե դա իրոք ինձ համար կարևոր է։ Իմ կարծիքով, մարդիկ մարդ են դառնում իրենց նպատակներին հասնելուց հետո, քանի որ նպատակների շնորհիվ մարդիկ ձեռք են բերում կյանքի նոր փորձ, որովհետև անցնում են կյանքի մի շրջան, որի ընթացքում հանդիպում են տարբեր խոչնդոտների, լավ և վատ իրադարձությունների և այլն։

Ինձ ոգևորում են իմ ընկերները, ծնողները, ուսուցիչները։ Նրանք ինձ ոգևորում են նրանով, որ ասում են գնա առաջ, մի հիասթափվի, մի վախեցիր սխալներից, իսկ հետո դրանք ուղղիր և շարունակիր քո  նպատակիդ հասներ։

Պատմությանս ուսուցիչ ընկեր Ստելլան ասում է․
-Քայլիր առաջ, ետ մի կանգնիր քո երազանքներից և նպատակներից։

Posted in Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք․ 28․11

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել, կապել, խաղացնել:

Թափեցի
Թափեցիր
Թափեց
Թափեցինք
Թաթեցիք
Թափեցին։ Continue reading “Դասարանական աշխատանք․ 28․11”

Posted in Ֆիզիկա 8

Իսահակ Նյուտոն

GodfreyKneller-IsaacNewton-1689Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. – 20 մարտի 1726/7թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով: Continue reading “Իսահակ Նյուտոն”

Posted in Գրականություն 8, Ընթերցանություն

Հեմինգուեյ՝ Ծերունին և ծովը․ Մաս երրորդ

viber_image_2022-11-20_18-38-21-433Մութ էր. սեպտեմբերին մութը միշտ հանկարծ է իջնում, մայրամուտից անմիջապես հետո։ Նա պառկել էր՝ հենված աղմտած տախտակներին, և ամեն կերպ ջանում էր հանգստանալ։ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չէր իմանում Ռիգել աստղի անունը, բայց երբ տեսավ դա, հասկացավ, որ շուտով կերևան և մյուսները, և այն ժամանակ հեռավոր բարեկամները նորից իր հետ կլինեն։

— Այս ձուկը նմանապես իմ բարեկամն է,— ասաց նա։— Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել ու ոչ էլ լսել, որ այսպիսի ձկներ էլ են լինում։ Բայց ես դրան պետք է սպանեմ։ Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։

«Պատկերացրու մի մարդ, որ ամեն օր ճգնում է սպանել լուսնին, իսկ լուսինը փախչում է նրանից։ Հապա եթե մարդն ստիպված լիներ ամեն օր արև որսա՞լ։ Ո՛չ, ինչ էլ ասես, մենք դեռ բախտավոր ենք»,— մտածեց նա։ Continue reading “Հեմինգուեյ՝ Ծերունին և ծովը․ Մաս երրորդ”

Posted in Կենսաբանություն 8

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Gray412-spacesՄարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Continue reading “Հենաշարժիչ համակարգ”