Posted in Պատմություն

Հռոմեկան տերության կազմավորումը

1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:
Կարթագենը պետություն էր Աֆրիկայի հյուսիսային մասում։ Հիմնադիրները փյունիկացիներն էին՝ Ք․ ա․ 9-րդ դարի վերջին։ Այն այժմյան Թունիսն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու նավագնացությունն էին։ Փյունիկացիներն իրար էին կապել Փյունիկիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան։ Այժմ Թունիսը ագրարային երկիր է․ զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը։ Զարգացած է նաև  գյուղատնտեսությունը՝ Աֆրիկյան պետությունների մեջ առաջինն են ձիթապտղի և ցորենի արտադրությամբ։ Զարգացած է նաև առևտուրը։ Continue reading “Հռոմեկան տերության կազմավորումը”

Posted in Մայրենի

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: Continue reading “Համո Սահյան. Մայրամուտ”

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա, տնային աշխատանք

1178. Լուծե՛ք հավասարումը.
ա) 3,87 x 2 = 7,74 ,
բ) 8,13 x 3,03 = 24,6339 ,
գ) 0,32 x 1,5 = 0,48
դ) 7,25 x 1,3 = 9,425 ։

1181. Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։
Պատ. 17,56 դմ: Continue reading “Մաթեմատիկա, տնային աշխատանք”

Posted in Բնագիտություն

Աչք և տեսողություն: Հիգիենա

1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:
глаз.png
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը: Continue reading “Աչք և տեսողություն: Հիգիենա”

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա, տնային

1180. Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 1234 ։ 26 > 12,34 ։ 26
բ) 741 ։ 9,4 > 74,1 ։ 9,4
գ) 0,1901 ։ 2 < 1901 ։ 2
դ) 7,26 ։ 5,17 < 7260 ։ 5,17:

1182. Կատարե՛ք բաժանում.
ա) 52,3527 ։ 3,27 = 16,01
բ) (–32,8) ։ (–8,2) = 4
գ) 25,52 ։ (–5,5) = -4,64
դ) (–19,558) ։ (–7,7) = 2,54
ե) 0,1938 ։ 0,51 = 0,38
զ) 2,304 ։ 7,2 = 0,32
է) (–0,90216) ։ 0,14 = -6,444
ը) (–0,0101) ։(–10,1) = 0,001
թ) 6,858 ։ (–0,9) = -7,62:

Posted in Նախագծեր

Ֆինասական կրթություն. նախագիծ

Տնտեսվարության պահանջմունք, կարիք և անհրաժեշտություն

1. Դասակարգի՛ր վերոնշյալ պահանջմունքներն` ըստ քեզ համար կարևորության։ 

  • լինել առողջ,
  • ունենալ առողջության ապահովագրություն
  • քնել
  • մաքուր օդ շնչել
  • ապրել բնակարանում
  • տաք ուտեստ ուտել
  • լինել սիրված
  • ունենալ ընկերներ
  • գովեստի արժանանալ ուսուցչի կողմից
  • ստանալ աշխատավարձ
  • նավարկել աշխարհի շուրջը
  • ունենալ ABS ավտոմեքենա
  • լինել հարուստ:

2. Ի՞նչ հինգ պահանջմունքներ կավելացնեիր ցուցակին։

  • լողալ լողավազանում
  • ունենալ սեփական բիզնես
  • ուտել այն ինչ, որ կցանկանաս
  • գնալ այնտեղ, որտեղ կցանկանաս
  • աշխատել այնտեղ, որտեղ կցանկանաս:
Posted in Բնագիտություն

Լույսի բեկումը, ոսպնյակներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում: Անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսն անդրադարձնում են:

2. Ի՞նչ է ոսպնյակը:
Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Posted in Պատմություն

Հանդիպում. նախապատրաստական աշխատանքներ

Ուսումնասիրություններ – Հին հունական Աստվածներ

d5bad5b8d5bdd5a5d5b5d5a4d5b8d5b6Զևս

Զևսը երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Աստվածների և մարդկանց հայրը։ Քրոնոսի և Հռեայի երրորդ որդին։ Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։ Երբ Զևսը մեծացավ, կործանեց Քրոնոսին և վերցրեց իշխանությունը իր վրա։ Որպեսզի իշխանությունը հաստատեր, նա պատռեց Քրոնոսի փորը, և միջից դուրս եկան երեխաները, ում Քրոնոսը կուլ էր տվել անցյալում։ Continue reading “Հանդիպում. նախապատրաստական աշխատանքներ”

Posted in Պատմություն

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարերում

1. Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:
Պատրիկները Հին Հռոմում սկզբնապես, հավանաբար, տոհմական համայնքի մեջ մտնող ամբողջ բնիկ բնակչությունն էր, որը կազմում էր հռոմեացի ժողովուրդը և հակադրվում էր պլեբեյներին․ տոհմական համայնքից երևելի ընտանիքների առանձնանալուց հետո՝ տոհմական ազնվականությունը։ Մեր թվարկությունից առաջ VI դարի վերջից, պետության առաջացման ժամանակաշրջանում, պատրիկները վերածվել են Հռոմեական հանրապետության տիրապետող դասակարգ-խավի․ նրանց հզորության տնտեսական հիմքը հասարակական հողից օգտվելու բացառիկ իրավունքն էր։

2. Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:
Հանրապետություն – Պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են որոշակի ժամանակով, հասարակապետություն:

3. Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:
Հռոմեական պետության կորիզը լեգեոնն էր: Այն կազմված էր 6 հազար զինվորից, որոնք հատուկ պատրաստություն էին անցնում: Լեգեոնը բաժանվում էր հարյուրյակների: Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ: Լեգեոնները լավ մարզված էին, զինված ու զին հագուստով, որի համար էլ լավագույն զինուժն էին իրենց ժամանակի: