Posted in Իրավունք 9

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Ո՞րն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը։
Պարտադիր աշխատանքն այն է, երբ անձը պարտադրված է աշխատում, քանի որ կնքել է պայմանագիր, իսկ հարկադիր աշխատանքը այն է, երբ ստիպված է աշխատում։

Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները։
Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել օգտվելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Continue reading “Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները”

Posted in Իրավունք 9

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գյուղերի զարգացմանն ուղղված երեխայակենտրոն ծրագրեր իրականացնող բարեգործական կազմակերպություն է, որ իր գրասենյակներն ունի Հայաստանում և ԱՄՆ-ում։ Ըստ հիմնադրամի տեղեկությունների՝ նրանք ունեն ավելի քան 107,000 շահառուներ Հայաստանի 6 մարզերի 64 գյուղերից։

ՔՈԱՖ-ի հիմնումն ուներ մեկ նպատակ՝ հաղթահարել աղքատությունն ու զարգացնել Հայաստանի գյուղերը կրթական, առողջապահական, տնտեսական զարգացման ծրագրեր, ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայությունների միջոցով։

Հիմնադրամն իր առաքելությունն է համարում նորարության միջոցով գյուղերը զարգացնելու համար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու մեծահասակներին անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելը։ Կազմակերպությունը ձգտում է կերտելու Հայաստան, որտեղ բոլոր երեխաները, երիտասարդներն ու նրանց ընտանիքներն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ՝ կիրառելու իրենց ողջ ներուժն ու նպաստելու իրենց շրջակա միջավայրի զարգացմանը։

Posted in Իրավունք 9

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

1. Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը:
Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա միավորվել են ֆիզիկական անձինք: Continue reading “Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները”

Posted in Իրավունք 9

Երեխայի իրավունքները

1․ ՀՀ Սահմանադրություն

Հոդված 37․     Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Ինձ համար այս հոդվածը շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ դեռահասության շրջանում ամենակարևոր կետերը սրանք են՝ հատկապես առաջին և երրորդ կետերը։ Յուրաքանչյուր ոք, ինչպես նաև երեխան իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, և առավել կարևոր է, որ երեխան փոխհարաբերությունների մեջ լինի իր ծնողների հետ՝ հարաբերություններ չպահելու պատճառով հետագայում կարող է ավելի բարդ լինել։ Continue reading “Երեխայի իրավունքները”

Posted in Իրավունք 9

Սովորողի իրավունքները

Սովորողը իրավունք ունի՝

  1. Արտահայտել իր կարծիքը
  2. Առարկաների ազատ ընտրության հնարավորություն (իմ կարծիքով, կողմնորոշման ծրագրից հետո բոլոր դպրոցներում սովրողն պետք է ունենա հնարավորություն ընտրելու այն առարկաները, որոնք ուզում է սովորել)
  3. Ազատ հագուստի ընտրություն՝ չափի մեջ (այս կետը ևս շատ կարևոր է, քանի որ սովորողը անհատ է և իրավունք ունի հագնել, կրել այն ինչ ուզում է, պարզապես կարելի է հագնել ազատ հագուստ որոշ վերապահումներով)
  4. Պաշտպանել իր իրավունքը
  5. Ընտրել ուսումնական հաստատությունը՝ սովորելու համար։

Continue reading “Սովորողի իրավունքները”