Posted in Կենսաբանություն 9

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Continue reading “Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ”

Posted in Կենսաբանություն 9

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն: Գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը եղել է հայտնի չեխ գիտնական Գրեգոր Մենդելը, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման օրինաչափությունները։

Continue reading “Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն: Գենոտիպ և ֆենոտիպ:”

Posted in Կենսաբանություն 9

Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը

Օնտոգենեզը, որը սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմների անհատական զարգացումն է սկսվում է զիգոտի առաջացման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Այն բաժանվում է սաղմնային և հետսաղմնային շրջանների։ Սաղմնային շրջանը ընդգրկում է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի ծնունդը կամ ձվի թաղանթից դուրս գալը, իսկ հետսաղմնային շրջանը ՝ օրգնանիզմի ծնվելուց կամ ձևջվի թաղանթից դուրս գալուց նրա վախճանը։ Օնտոգենեզի սաղմնային շրջանը բաժանվում է երեք հիմնական փուլերի։ Դրանք են ՝ տրոհումը, գաստրուլյացիան և առաջնային օրգանոգենեզը։

Continue reading “Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը”

Posted in Կենսաբանություն 9

Էներգետիկ փոխանակություն, Գլիկոլիզ, Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ, Ֆոտոսինթեզ, Քեմոսինթեզ

Ըստ նյութափոխանակության բնույթի և էներգիայի ստացման եղանակների՝ կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու հիմնական խմբի՝

Ավտոտրոֆներ

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։ Continue reading “Էներգետիկ փոխանակություն, Գլիկոլիզ, Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ, Ֆոտոսինթեզ, Քեմոսինթեզ”

Posted in Կենսաբանություն 9

Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները

Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են և այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմներում:

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Ըստ բջջի կառուցվածքի՝ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորզավորներ (պրոկարիոտներ) և կորիզավորներ (էուկարիոտներ)։ Պրոկարիտոների բջիջն ունի համեմատաբար պարզ կառուցվածք, դրանում բացակայում է ձևավորված բջջակորիզը, և այն զուրկ է բազմաթիվ օրգանոիդներից։ Էուկարիոտիկ բջիջն ունի բարդ կառուցվածք՝ ձևավորված բջջակորիզով և շատ օրգանոիդներով։ Այս երկրորդ խմբին են դասվում մյուս բոլոր կենդանի օրգանիզմները։

Պրոկարիոտիկ բջջի բջջաթաղանթը կազմավորվում է բջջապատից և պլազմային թաղանթից: Բջջապատը բավական պինդ է և ամուր, այն որոշում է բջջի ձևը։ Բջջապատը, ինչպես և պլազմային թաղանթը կատարում են նաև պաշտպանիչ և բազմաթիվ այլ ֆունկցիաներ։ Էուկարիոտիկ օրգանիզմների բջիջները շատ բազմազան են, դրանք տարբերվում են իրենց չափսերով, ձևով և բարդությամբ։ Տարբերվում են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղնթ, ցիտոպլազմ և բջջակորիզ։ Ի տարբերություն պրոկարիոտիկ բջիջների՝ էուկարիոտիկ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։

Կենդանական բջիջներում չկա բջջապատ, կամ այն թուլ է արտահայտված և շատ նուրբ է, առաձգական, բացակայում են պլաստիդները և խոշոր վակուոլները։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, օրինակ՝ պահեստային ածխաջրերի կազմով։

Posted in Կենսաբանություն 9

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը

Վիրուսները համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր, որովհետև նրանք կազմված չեն բջջից, բայց կազմված են որոշակի օրգանական նյութերից։Վիրուսների տեսակներ են մոզաիկ հիվանդության վիրուսը, գրիպը, ծաղիկը, պոլմերիլը և կարմրուկը։Վիրուսները կազմված են վիրիոնից, որը իր մեջ ներկայացնում է որոշակի ՌՆԹ և ԴՆԹ։ Կան նաև ավելի բարդ կառուցվածքով Վիրիոններ որոնք պատված են լիպիդային թաղանթ։Վիրուսները թափանցելով բջջի ցիտոպլազմա , բազմանում են բջջում, բազմանալով բջջի կորիզում կամ ցիտոպլազմայիում , վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ։Բակտերիոֆագերը դրանք վիրուսներ են , որոնք թափանցում են բակտերիաների մեջ, քայքայում և ոչնչացնում դրանց։ ֆագերին օգտագործում են Դիֆերիայի ր Խոլեռայի հիվանդությունների բուժման համար։ Բագտերիոֆագերից է աղիքի ցուպիկի ֆագը։ Continue reading “Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը”