Posted in Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Դասի հղումը։

1․ Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:
ԱՄՆ-ի տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Այն բաղկացած է երեք հիմնական մասերից։ Դրանք են Միացյալ Նահանգների բուն տարածքը, Ալյասկայի նահանգը և Խաղաղ օվկիանոսումտեղակայված Հավայան կղզիները։
Երկրի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, երկու օվկիանոսների միջև գտնվելով՝ ԱՄՆ-ը ծովային ուղիներով կապված է Եվրոպայի, Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ։ Միաժամանակ այդ տարածաշրջաններից հեռու գտնվելը ռազմավարական պաշտպանական առումով ԱՄՆ-ին լրացուցիչ արավելություններ է ապահովում։ Continue reading “ԱՄՆ”

Posted in Աշխարհագրություն 8

Աֆրիկա

Դասի հղումը:

1. Որո՞նք են աֆրիկյան երկրների հետամնաթության պատճառներ:
Աֆրիկայի երկրները հետամնաց են մնացել, որովհետև եղել են գաղութներ: Աֆրիկյան երկրները համաշխարհային շուկա են մտնում միայն այն ժամանակ, երբ պետք է նախկին գաղութատեր երկրներ հումք արտահանենք: Հենց այդ հեռանկարի պատճառով էլ տնտեսական մյուս ճյուղերը չեն զարգանում: Continue reading “Աֆրիկա”

Posted in Աշխարհագրություն 8

Հարավային Ասիա

Դասի հղում։

1․ Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը: Continue reading “Հարավային Ասիա”

Posted in Աշխարհագրություն 8

Արևելյան Ասիա

Դասի հղումը։

1․ Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
Արևելյան Ասիա տարածաշրջանը յուրահատուկ է իր լեռներով և միաժամանակ հարթավայրերով։ Այնտեղի նախադրյալները շատ բարենպաստ են մարդկության համար։

2․ Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատւկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և ձարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։

3․ Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Հիմնական մասնագիտացված ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն է։ Հենց այդ երկու ճյուղերն են, որոնք տարիներ շարունակ զարգացել են Արևելյան Ասիայում։

4․ Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank