Posted in Կենսաբանություն 8

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը

Վիտամինները տարբեր կառուցվածք ունեցող օրգանական միացություններ են: Դրանք հայտնաբերվել են 19-րդ դարում ռուս բժիշկ Ն.Ի.Լունինի կողմից: Վիտամինների անվանումն առաջարկել է լեհ գիտնական Կ.Ֆունկը:  Հայտնի են շատ վիտամիններ, դրանք նշանակվում են լատինական այբուբենի մեծատառերով` A1, A2,B1, B2, B6, B12, C, D, E, H և այլն: Դրանց մի մասը, օրինակ` B խմբի և C վիտամինները լուծվում են ջրում: Կան նաև ճարպերում լուծվողներ: Վիտամինները փոքր մոլեկուլներ են: Վիտամինները շատ փոքր քանակներով մասնակցում են սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և այլ նյութերի փոխանակությանը, տարբեր նյութերի փոխադրմանը, մտնում որոշ սպիտակուցների, այդ թվում` ֆերմենտների, կամ հորմոնների կազմության մեջ:

Նրանք ապահովում են մարդու աճը, խթանում էրիթրոցիտների առաջացումը, մասնակցում արյան մակարդմանն, անհրաժեշտ են նաև որոշ այլ ֆունկցիաների համար: Վիտամինները նպաստում են, օրինակ, վերքերի ապաքինմանը: Սակայն վիտամինները չեն հանդիսանում նյութերի սինթեզման կամ էներգիայի աղբյուր: Շատ վիտամիններ մարդը ստանում է սննդի միջոցով: Բոլոր վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը նույնը չէ. Այն տարբեր է նաև երեխաների և հասուն մարդու համար: Վիտամիններով հարուստ են խմորասնկերը, ձավարեղենը, տարբեր պտուղներ, կաղամբը, կարտոֆիլը, ձկան յուղը և խավիարը, թռչունների ձվի դեղնուցը, կենդանիների լյարդը, կաթնամթերքները և այլն: Կան նաև վիտամինային պատրաստուկներ: Continue reading “Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը”

Posted in Կենսաբանություն 8

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայմաններ են։ Սննդանյութերի յուրացման համար անհրաժեշտ է որ այն ունենա լավ տեսք, հոտ և համ։ Այդպիսի սնունդը դառնում է ախորժաբեր և նպաստում է մարսողական նյութերի արտազատմանը։ Սովորաբար պետք է սնունդ ընդունել օրեկան 3-4 անգամ, այդ սննդակարգի դեպքում մարսողությունը ավելի լավ է կատարվում։

Հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի, լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում այդ նյութերը բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։

Խոլերիայի հարուցիչ բակտերիան բավականին կայուն է, բայց մահանում է քլորակրի ազդեցությունից։ Խոլերիան դրսեվորում է վարակից 2-3 օր հետո։ Խոլերիայի հարուցիչները, ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, առտազատում են թույն, երբեմն առաջացնում են լուծ։

Դիզենթերիան առաջանում է, երբ մարդը վարակվում է վարակված սննդամթերք օգտագործելիս։

Շատ վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք եղջերավոր անասուներից տարածվում են հողում մրգերի և բանջարեղենի միջև։

Posted in Կենսաբանություն 8

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը

Մարսողության համակարգ , կառուցվածքը
Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը: Continue reading “Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը”

Posted in Կենսաբանություն 8

Շնչառական շարժումներ, Թոքերի կենսական տարողություն

Շնչառական շարժումներ

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով դրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից։ Ընդ որում, արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 միլիոն շնչառական շարժում։ Continue reading “Շնչառական շարժումներ, Թոքերի կենսական տարողություն”

Posted in Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ

5D24979A-A56A-4090-ABF4-ADE9C041BEA1

Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները `քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ և թոքերը Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով: Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի: Continue reading “Շնչառական համակարգ”

Posted in Կենսաբանություն 8

Արյան զարկերեկային ճնշում և անոթազարկ, սիրտ անոթային հիգիենա, առաջին օգնություն արյունահոսության ժամանակ

Արյան զարկերեկային ճնշում և անոթազարկ սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարկերակներում բարձրանում է արյան ճնշումը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է աորտայում, իսկ ամենափոքրը՝ խոշոր երակներում: Արյան ճնշման մեծությունը կախված է երկու կարևոր գործոններից, որոնցից մեկը սրտի փորոքների կծկման ուժն է, մյուսը` անոթների առաձգականությունը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է փորոքների կծկման ժամանակ, որն անվանում են առավելագույն ճնշում: Նվազագույն ճնշումը դիտվում է սրտամկանի թուլացման ընթացքում: Արյունատար անոթներով արյան շարժման ժամանակ ճնշումն աստիճանաբար փոքրանում է: Սրտին մոտեցող երակներում այն ավելի է փոքրանում:Առողջ մարդու նախաբազկի զարկերակներում արյան ամենամեծ ճնշումը կազմում է 110−120 մմ սնդիկի սյուն: : Անոթների պատերի ռիթմիկ տատանումները կոչվում են անոթազարկ (պուլս): Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60−80 հարվածի:Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում. Մերսումը,  Տաք ջրի ոչ ուժեղ հոսքը :  Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև շնչառությունը պահելով:   Մաքուր օդին զբոսնելը: Արյան ճնշումը կարգավորող հիանալի միջոց են խոտաբույսերը: Continue reading “Արյան զարկերեկային ճնշում և անոթազարկ, սիրտ անոթային հիգիենա, առաջին օգնություն արյունահոսության ժամանակ”

Posted in Կենսաբանություն 8

Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ, Ինսուլտ՝գլխուղեղի կաթված

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Continue reading “Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ, Ինսուլտ՝գլխուղեղի կաթված”

Posted in Կենսաբանություն 8

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան, Արյան և ավշային շրջանառություն

Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակն աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո՝ մազանոթների։ Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դդառնում են  երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ։Ավիշային համակարգը սկսվում է ավիշային մազանթոներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում։ Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ, և ձևավորվում է ավիշը։ Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացմում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են երակների մեջ։ Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավիշային գեղձերը, որոնք տեղակայված են ավիշային անոթների վրա։Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ։ Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է։ Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը։ Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ։

Սիրտն աշխատում է անընդմեջ՝ արյունը մղելով արյունատար համակարգ և ապա՝ բոլոր օրգաններ ու հյուսվածքներ։ Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ։ Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան։ Սիրտը կարող է որոշակի պայմաններում երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս։

Posted in Կենսաբանություն 8

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ

Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում: Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ, իսկ Ձեռքբերովին՝ առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ և հարուցիչների նկատմամբ առաջանում է համապատասխան հակամարմիններ: 

Արյան մակարդումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է: րյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում: Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Posted in Կենսաբանություն 8

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը` էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, դրանց ֆունկցիաները

Հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։
Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։ Continue reading “Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը` էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, դրանց ֆունկցիաները”

Posted in Կենսաբանություն 8

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Gray412-spacesՄարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Continue reading “Հենաշարժիչ համակարգ”