Posted in Համաշխարհային պատմություն 8, Հետազոտական աշխատանքներ

Օսկար Կլոդ Մոնե

Օսկար Կլոդ Մոնե  ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրան է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում: Եղել է գավաթագործ Կլոդ Օգյուստ Մոնեի և Լուիզա Ժյուստինի երկրորդ երեխան: Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ: Մոնեի երիտասարդությունը, ինչպես հետագայում ինքն է նշել, անցել է թափառականի կյանքով: Նա ավելի շատ ժամանակ է անցկացրել ջրում, ժայռերի վրա, քան դասարանում: Դպրոցը նրան բանտ էր թվում: Նա նկարում էր տետրերի երկնագույն կազմերի վրա` հաճախ ծաղրանկարային ոճով պատկերելով իր ուսուցիչներին: 15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ: Նա այնքան էր ամրապնդել իր հեղինակությունը, որ բոլոր կողմերից խնդրում էին ծաղրանկարային դիմանկարներ:

File:Claude Monet - Caricature of Léon Manchon.jpg

Continue reading “Օսկար Կլոդ Մոնե”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հետազոտական աշխատանքներ

Պյոտր Իլիչ Չայկովսկի

375px-Porträt_des_Komponisten_Pjotr_I._Tschaikowski_(1840-1893)

Պյոտր Իլիչ Չայկովսկին ծնվել է 1840 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում:

1850–1859 թվականներին սովորել է Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թվականին՝ ավարտել կոնսերվատորիան (Անտոն Ռուբինշտեյնի դասարան)։ 1866–1878 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից է Սերգեյ Տանեևը)։ Continue reading “Պյոտր Իլիչ Չայկովսկի”

Posted in Համաշխարհային պատմություն 8

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին

1. Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս:
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը.
Ալեքսանդր Բելլը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1847 թ. մարտի 3-ին։ Նա գիտնական և գյուտարար էր, հեռախոսի գյուտարարը։ Զբաղվել է ուսուցչությամբ նա դասավանդելով խուլերի դպրոցում։ Continue reading “Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հայոց պատմություն 8

Հայկական գաղթավայրերը նոր շրջանում

1. Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:
Սիրիա և Լիբանան։ — Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

XV-XVII դդ. Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս բաղաբ-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն։ Continue reading “Հայկական գաղթավայրերը նոր շրջանում”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հայոց պատմություն 8, Հետազոտական աշխատանքներ

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին

1. Սահմանել մշակույթ հասկացությունը:
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։ Continue reading “Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հայոց պատմություն 8, Նախագծեր, Ուսումնական գարուն, Թարգմանություններ

«Մի կտավի պատմություն»․ Լեոնարդո դա Վինչի՝ Մոնա Լիզա

Լեոնարդո դա Վինչիի խորհրդանշական «Մոնա Լիզան»՝ աշխարհի ամենահայտնի, ճանաչելի և կրկնօրինակված արվեստի գործը, ունի պատմվածք: Նկարվել է 1503-1519 թվականներին և դարեր շարունակ պատկանում էր ֆրանսիական թագավորական ընտանիքին: Հեղափոխական ուժերի կողմից ազատագրված նկարը կարճ ժամանակով զարդարել է Նապոլեոնի ննջասենյակը, այնուհետև տեղադրվել Լուվրում: Լուվրի այցելուների ավելի քան 80%-ը գալիս է հատուկ Մոնա Լիզային տեսնելու։ Հերթերի նոր պրակտիկայի շնորհիվ այցելուներին ընդամենը 30 վայրկյան է մնում՝ հիանալու նկարի առասպելական առեղծվածությամբ: Continue reading “«Մի կտավի պատմություն»․ Լեոնարդո դա Վինչի՝ Մոնա Լիզա”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հայոց պատմություն 8, Հետազոտական աշխատանքներ

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

Պատմական նախադրյալները

Իտալիայում Հայոց ցեղասպանությունը վերապրածների եզակի կադրեր կցուցադրենՄինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ։

Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները՝

  1. միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,
  2. Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,
  3. հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,
  4. ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։

Երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը։ Continue reading “Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը”

Posted in Համաշխարհային պատմություն 8

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:
Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացել էին 300 հազարանոց բանակը: Երբ գերմանական և թուրքական ռազմանավերը 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրույունը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից Արևելք ընկած վայրերը: Կովկասյան ակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատրությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվելու միայն 12000 հոգի: Թուրքերը միաժամանակ հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նպատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50 հազար հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915. գարնանը գրավեց ՝ Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորածների ենթարկվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելույուն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր, այնուհետև Կովկասյան բանակը մի քանի ամսվա ընացքում գրավեց Տրապիզոն, Ռրզնկա և Բաբերդ քաղաքները: Այսպիսով Ռուսաստանը 1916թ. ամռան վերջին գրավել էր Նատանտի իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված ՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխույուններով այդ դիրքերում մնաց մինչև 1917թ. վերջը:

Posted in Համաշխարհային պատմություն 8

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին, Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին

Փետրվարի 27 – Մարտի 3․ Առաջադրանք 1

1․ Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն: Continue reading “Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին, Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին”

Posted in Համաշխարհային պատմություն 8, Հայոց պատմություն 8, Հաշվետվություններ

Պատմություն․ Փետրվար ամսվա հաշվետվություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը
Առաջադրանք 1, 2

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 6-10-ը
Առաջադրանք 1, 2

Posted in Համաշխարհային պատմություն 8

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Փետրվարի 20-27․ Առաջադրանք 2

1․ Ներկայացնել Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:
Օսմանյան կայսրությունում իրականացվող բարենորոգումներին տրվեց թանզիմաթ անունը։ Այդ բարենորոգումները սկսվել էին 1839 թվականին։ Բայց դրանք ի վիճակի չեղան հաղթահարել երկրի հետամնացությունը։ Նրանց չհաջողվեց նաև թուլացնել քրիստոնիանենրի ազգային ազատագրական շարժումները։ 1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ։ Անգլիան ու Ֆրանսիան աջակցում էին Օսմանյան կայսրությանը։ Պատերազմը ավարտվեց 1856 թվականին՝ Ռուսաստանի պարտությամբ։ Continue reading “Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը”

Posted in Համաշխարհային պատմություն 8

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

1․ Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց պատերազմի: Պրուսական բանակը ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարեն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:

Վերամիավորումից հետո Իտալիան կրկին սկսեց զարգանալ։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

2․ Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ․ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։