Posted in Երկրաչափություն 8

Խնդիրներ շրջանագծի վերաբերյալ

134․ AB հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծն է, իսկ AC-ն և BC-ն այդ շրջանագծի հավասար լարեր են։ Գտեք AOC անկյունը։

135․ O կենտրոնով շրջանագծի A կետով տարված են AB տրամագիծը և AC լարը։ Գտեք BC լարը, եթե հայտնի է, որ OK = 4սմ, որտեղ K-ն AC լարի միջնակետն է։

Posted in Հաշվետվություններ

Կիսամյակային հաշվետվություն

Այս տարի ես տեղափոխվեցի ութերորդ դասարան։ Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ունեցել եմ առարկայական առաջադիմություններ, մասնակցել եմ զանազան նախագծերի, ճամփորդությունների, փառատոններին և այլն։ 

Continue reading “Կիսամյակային հաշվետվություն”
Posted in Հանրահաշիվ 8

Հանհրաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բելերը

163․ Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի։

ա․ 2/3 և 4/5
10/15 և 12/15

բ․ 3/4 և 6/7
21/28 և 24/28

գ․ 8/9 և 5/-9
8/9 և -5/9

դ․ 4/5 և 3/-7
28/-35 և 15/-35

Continue reading “Հանհրաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բելերը”
Posted in Հանրահաշիվ 8

Հանհրաշվական կոտորակներ և դրանց հատկությունները

157․ Կրճատեք կոտորակը։
Զ-Ը

զ․ ax – bx / xy + x2 = x (a – b) / y (y + x) = a – b / x + y
է․ p2 – p / ap – bp = p (p – 1) / p (a – b) = p – 1 / a – b
ը․ x2 – xy / 2xy + 2xy2 = x (x – y) / 4 (x + y) = x – y / x + y:

157․ Կրճատեք կոտորակը։
Դ-Զ

դ․ 4xy – x2 / 4x2y – x3y = x (4y – x) / x2y (4 – x) = 4y – x / 4 – x
ե․ 2mn – 6m2 / 12m2n – 4m2 = (n – 3n) / (3n – 1) = n – 3m / 2 (3n1)
զ․ 16p3q3 – 24p2q4 / 12p2q3 – 8p7q2 = 8p2q3 (2p – 3q) / 4p2q2 (3q – 2p5) = 2p – 3q / 3q – 2p

Posted in Քիմիա 8

Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը․

Continue reading “Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ”
Posted in Գրականություն 8

Գիրք, որոնք առաջարկում եմ

Հունվար ամսվա համար առաջարկե՛ք ընթերցանության գիրք՝ հիմնավորելով։

Ժասմին Հայրապետյան․ Սուպեր Նռանե

Գիրքը ինքնավստահության, արժանապատվության, հաղթանակների և ուժերը հետ վերադարձնելու մասին է։ Պատկանում է ֆանտասիկա ժանրին, և խորհուրդ եմ տալիս կարդալ նրանց, ովքեր կարծում են, որ ինքնավստահությունը թույլ է։

1․ Կարող է ավելացնել ձեր ինքնավստահությունը, արժանապատվությունը, կամքի ուժը և այլն,
2․ Գիրքը հետաքրքիր է, ունի հետաքրքիր բովանդակություն, ընթացք, ավարտ։ Սակայն նախորդ գրքի նման երկար չէ, և հեշտ է կարդացվում,
3․ Ձեր կյանքի վրա դրական ազդեցություն կթողնի։

Posted in Գրականություն 8, Ընթերցանություն, Uncategories

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Դստրիկս,
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Continue reading “Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային”
Posted in Ֆիզիկա 8

Թոմաս Յունգ

Թոմաս Յունգի կենսագրության կարևոր աղբյուր է հանդիսանում նրա ինքնակենսագրականը, որը նախատեսված է եղել «Բրիտանական հանրագիտարանի» համար։ Հավանաբար Յունգն այն գրել է իր մահից երկու-երեք տարի առաջ՝ հարսի խնդրանքով։ Ձեռագիրը ծառայել է իր առաջին կենսագիրների՝ Հադսոն Հենրիի և Ջորջ Պիկոկի համար, իսկ 1860-ական թվականներին օգտագործվել է Գալտոնի կողմից՝ հանճարի ժառանգման թեորիայի մասին աշխատությունը գրելիս։ Հենց նրա արխիվային ֆոնդի կազմում էլ 1970-ական թվականներին կրկին հայտնաբերվել է Յունգի ինքնակենսագրականը։ Է. Ռոբինսոնի բառերով՝ Թոմաս Յունգն իր տեսության մեջ ներառվելու արժանի թեկնածու չի հանդիսանում, քանի որ նա ժառանգներ չի թողել և ոչ էլ արտառոց հատկություններով օժտված ազգականներ է ունեցել։ Նրա հայրը՝ Թոմաս ավագը, եղել է Սոմերսեթ կոմսության Միլվերտոն գյուղից և կտորեղեն վաճառող էր։ Մայրը՝ Սառան, տեղացի վաճառականի դուստր էր։ Continue reading “Թոմաս Յունգ”

Posted in Ֆիզիկա 8

Էներգիա, Մեխանիկական էներգիա, Կինետիկ և պոտենցիալ էներգիաներ, Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

1. Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:
Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E)

2. Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը:
Էներգիան սերտորեն առնչվում է մեկ այլ ֆիզիկական մեծության՝մեխանիկական աշխատանքին։ Օրինակ՝տարբեր հաստոցները, մեքենաները, կենցաղային սարքերն աշխատեցնում են էլեկտրաշարժիչները, որնք էլեկտրաէներգիա են ծախսում։ Continue reading “Էներգիա, Մեխանիկական էներգիա, Կինետիկ և պոտենցիալ էներգիաներ, Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք”