Posted in Ֆիզիկա 9

Փորձ՝ Լուսային երևույթների վերաբերյալ

Համոզվելու համար, որ առարկայի և նրա կեղծ պատկերի հեռավորությունները հայելու մակերևույթից իրար հավասար են, դիտարկենք հետևյալ փորձը: Սև էկրանի առջև, նրան զուգահեռ, տեղադրենք ապակի, իսկ ապակու աջ և ձախ կողմերում` երկու միանման՝ A և B մոմեր: Ապակու առջև դրված A մոմը վառենք, իսկ չվառած B մոմը տեղաշարժենք այնպես, որ նրա դիրքը համընկնի A մոմի կեղծ պատկերի դիրքին: Այդ դեպքում կթվա, թե B մոմը նույնպես վառվում է: Չափելով յուրաքանչյուր մոմի հեռավորությունն ապակուց` կհամոզվենք, որ հարթ հայելում առարկան (մոմը) և նրա պատկերը հայելու մակերևույթից ունեն նույն հեռավորությունը: Բացի այդ` քանի որ դիտարկված փորձում մոմերը միանման են, ապա կարող ենք եզրակացնել նաև, որ առարկան և նրա պատկերն ունեն նույն չափերը:

viber_image_2024-02-19_19-16-25-752

Posted in Ֆիզիկա 9

Լույսի անդրադարձման օրենքը

1. Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 144° է:
Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը:
144 : 2 = 72°
90 – 72 = 18°:

2. Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 60° անկյուն:
Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը:
90 – 60 = 30°
40 • 2 = 60°:

3. Տղան կանգնած է հայելու դիմաց, նրանից 0.8 մ հեռավորության վրա:
Որքա՞ն է տղայի և իր պատկերի միջև հեռավորությունը:
0.8 • 2 = 1,6 մ
Տղայի և իր պատկերի միջև հեռավորությունը 1,6 մ է:

4. Մոմը գտնվում է հարթ հայելուց 80 սմ հեռավորության վրա:
Որքա՞ն կդառնա մոմի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե մոմը 10 սմ-ով մոտեցվի հայելուն:
80 – 10 = 70սմ
70 • 2 = 140սմ
Մոմի և պատկերի հեռավորությունը 140սմ է, որովհետև, պատկերի և մոմի հեռավորության գումարը հավասար է 2 • 70:

Posted in Ֆիզիկա 9

Լույս, Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

Continue reading “Լույս, Լույսի տարածումը համասեռ միջավայրում”

Posted in Ֆիզիկա 9

Ինքնաստուգում

Տարբերակ 2՝ էջ 81 

I(1) Որպեսզի գտնենք շղթայի ծայրերում եղած լարումը պետք է` հզորությունը բազմապատկենք հոսանքի ուժով:

II(1) Շղթայում էլեկտրական հոսանքը նման է գետում ջրի հոսքին, իսկ լարումը՝ ջրի մակարդակների տարբերությանը:

III(1) 350մՎ-ը արտահատեք վոլտերով.4. 0.35Վ: Continue reading “Ինքնաստուգում”

Posted in Ֆիզիկա 9

Հոսանքի աշխատանքը և հզորությունը, Ջոուլ-Լենցի օրենքը

Հոսանքի աշխատանքը և հզորությունըԷլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն: Continue reading “Հոսանքի աշխատանքը և հզորությունը, Ջոուլ-Լենցի օրենքը”