Posted in Ֆիզիկա 9

Ճառագայթաակտիվություն, Ատոմի միջուկի կառուցվածքը

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը:
Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը:
Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

3. Ի՞նչն է բնութագրական  ճառագայթաակտիվության երևույթի համար:
Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։

4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ:
Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։

5. Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը:
Քիչ շեղված փունջը կոչվում է ալֆա ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտն ամբողջությամբ կլանում է ալֆա ճառագայթումը։

6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը:
Մյուս չշեղված փունջը կոչվում է բետա ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով բետտա ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը բետտա ճառագայթումն ամբողջությամբ կլանում է։

7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը:
Չշեղված փունջը կոչվում է գամմա ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով գամմա ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը գամմա ճառագայթը անցնում է առանց նկատելի թուլությամբ, իսկ 5սմ հաստությամբ կապարի շերտով գամմա ճառագայթը չի անցնում։

8. Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա:
Ճառագայթաակտիվությունը խթնաում է օրգանիզմում բջիջների գործունեության վատթարացմանը և խախտմանը։

9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն:
Ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին, կոչվում է ճառագայթման կլանված բաժնեչափ։ Այն չափում են գրեյներով (Գր)։

10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը:
Ճառագայթման բնական ֆոնը տիեզերքի ճառագայթներն են և շրջապատող միջավայրի ճառագայթաակտիվությունը։

11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար:
Մարդու համար մահացու է 3÷5 Գր ճառագայթման բաժնեչափը։

12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ:
Հատկապես խոցելի են ճառագայթահարման նկատմամաբ մարդու կարմիր ողնուղեղը և արյունաստեղծ համակարգը։

13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը:
Քաղցկեղի բուժման ընթացքում օգտագործում են գամմա ճառագայթը, քանի որ արագ բազմացող բջիջներն ավելի զգայուն են, քան սովորական բջիջները։

14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը:
Ատոմի միջուկը ատոմից 100.000 անգամ փոքր է։

15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը:
Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից։

16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը:
Նեյտրոնների համեմատ պրոտոններն ունեն լիցք։

17. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը:
Պրոտոնների թիբը միջուկում նշանակում են Z տառով։

18. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ:
Միջուկի զանգվածային թիվն անվանում են A տառով։

19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը:
Միջուկում նեյտրոննների թիվը նշանակում են N տառով։

20. Ի՞նչ է մեկ զ.ա.մ.-ը:
Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․-ով՝ զանգվածի ատոմային միավորով։

21. Օգտվելով Մենդելեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։
Ոսկու հարաբերական ատոմական զանգված – 196,97
196,97 • 1,66057 = 327,0824729 • 10 – 27կգ:

22. Ի՞նչ է իզոտոպը ։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք:
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն քանակի պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգված ունեցող միջուկները կոչվում են իզոտոպներ։ Ջրածնի իզոտոպի դեյտերիում և իզոտոպ տրիտիում։

Leave a comment