Posted in Բնագիտություն

Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:
Մրսածություն, անքնություն, իմունիտետի անկում:

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:
Երբ մարդը ունենում է ջերմություն:

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:
Օրվա անկանոն ռեժիմը, Ոչ լիարժեք սնվելը, Քնի պակասը և այլն:

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:
Կարևոր է առավոտյան և երեկոյան ատամները լվանալը և լվացվելը, սնվելուց առաջ և հետո լվացվելը, մարմնի, մազերի, եղունքների մաքրությանը հետևելը և խնամելը, եղունգները չկրծելը:

Posted in Բնագիտություն

Բնական համակեցություններ

1. Ի՞նչ բնական համակեցություն գիտեք:
Բնական համակեցություններ են` անտառը, լիճը, ճահիճը, մարգագետինը, անապատը, գետը և այլն:

2. Ինչու՞ են բույսերին համարում արտադրողներ:
Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:

3. Թվարկե՛ք էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներ:
Յուրաքանչյուր էկոլոգիական համակարգ կամ կենսացենոզ կազմված է երեք տեսակի օրգանիզմներից.
1. արտադրողներ
2. սպառողներ
3. քայքայողներ:

Posted in Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

2. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:

3. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:

4. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:
Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:

5. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Posted in Բնագիտություն

Ձայնի ընկալում

1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:
slide_4

2. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։

3. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
Բնակելի և հասարակական շենքերի, որոշ տարածքների համար գործում են թույլատրելի աղմուկի սանիտարական նորմեր։ Կատարվում են նաև տեխնոլոգիական սարքավորումների ու տրանսպորտի միջոցների առաջացրած աղմուկի մակարդակի նվազեցման, աշխատանքի պայմանների առողջացման, բնականոն հանգստի (հատկապես՝ գիշերային ժամերին) ապահովման աշխատանքներ։

Posted in Բնագիտություն

Ձայնի աղբյուրներ, անդրաձայն և ենթաձայն

1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ: Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:

2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Ես զգացի թեթևակի ձայն և մի փոքր ցավ:

3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Որսորդները իրենց ականջը հպում են հողին, որպեսզի լսելով ձայներ, իմանան, թե կա արդյոք հողի տակ կա կենդանի, թե ոչ։

4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Posted in Հաշվետվություններ, Բնագիտություն

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Գեներատիվ են` ծաղիկը, պտուղը, սերմը։

2. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Վեգետատիվ են` ցողունը, տերևը, արմատը

3. Ի՞նչ է արմատը և արմատային համակարգի ի՞նչ տեսակներ կան:
Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:
Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`
  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

4. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը:

5. Ի՞նչ է հյուսվածքը:
Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:

Posted in Բնագիտություն

Աչք և տեսողություն: Հիգիենա

1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:
глаз.png
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը: Continue reading “Աչք և տեսողություն: Հիգիենա”

Posted in Բնագիտություն

Լույսի բեկումը, ոսպնյակներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում: Անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսն անդրադարձնում են:

2. Ի՞նչ է ոսպնյակը:
Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Posted in Բնագիտություն

Լույսի անդրադարձումը

1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի արդրադարձումը:
Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

2. Առարկայի ինչպիսի՞ պատկեր է առաջանում հարթ հայելում:
Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

Posted in Բնագիտություն

Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

1. Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:
Լույսի բնական աղբյուրներն են՝ արեգակը, աստղերը, կայծակը, և այլն: Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները:

2. Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում: Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:
Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: Continue reading “Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը”

Posted in Բնագիտություն

Անսեռ և սեռական բազմացում

1. Ի՞նչ է բազմացումը:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:

2. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:
Անսեռ բազմացման ամենապարզ ձևը կիսումն է, երբ մայրական օրգանիզմը բաժանվում է երկու հավասար մասերի, այսինքն որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Այսինքն անսեռ բազմացման ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:

3. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Սպորագոյացման և  բողբոջման եղանակներ, վեգետատիվ բազմացում:

4. Ի՞նչ է սպորը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում:

5. Ի՞նչ է փոշոտումը:
Փոշոտում նշանակում է, ծաղիկը բեղմնավորել` ծաղկի փոշեհատիկը վարսանդի մեջ գցել:

Posted in Բնագիտություն

Նյութերի և էներգիայի փոխանակություն

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
Շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին, արտազատում են ջուր, ածխաթթու գազ, միզանյութ և այլ նյութեր:

2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:
Սառնարյուն են երկկենցաղները և սողունները: