Posted in Ուսումնական ճամբարներ, Անհատական նախագծեր

Անհատական նախագիծ՝ Խոհանոցային համագործակցային նախագիծ

Պարզապես հալչում է բերանում: Թխվածք` Նեգրի ժպիտՀեղինակներ՝ Հայկ Աղլամազյան, Անի Մինասյան, Կարապետ Նշանյան, Մարի Աղայան, Էլեն Ավետիսյան, Լինա Մկրտչյան

Իրականացման ժամկետ՝ հունվարի 18

Վայր՝ Միջին դպրոցի ակումբ, դասավանդող՝ Տաթև Աբրահամյան

Նպատակը՝

  • ,,Սովորող-սովորեցնող,, նախագծի իրականացում
  • վարպետության դաս անցկացնել մեր ընկերների հետ
  • ծանոթացնել խոհանոցային անվտանգության կանոնների հետ (Տե՛ս այստեղ)
  • խոհանոցային նոր հմտությունների ձեռք բերում։

Ընթացքը՝

  • քննարկում ենք խոհանոցային անվտանգության կանոնները (Տե՛ս այստեղ)
    • հնարավոր է փոքրիկ բանավեճ անվտանգության կանոնների հետ կապված
  • ծանոթանում ենք թխվածքի հետ՝, բաղադրատոմս, անհարաժեշտ պարագաներ-գործիքներ և այլն
  • սկսում ենք աշխատել

Անհրաժեշտ գործիքներ՝

  • Հարիչ
  • 2-3 խորը ամաններ
  • 2-3 գդալներ
  • 2 բաժակ
  • վառարանի սինի
  • տապակ

Բաղադրատոմս՝

Խմոր
6 ձվի դեղնուց
250 գրամ շաքարավազ
100 մլ. ձեթ
300 գրամ մածուն
1 թեյի գդալ սոդա
50 գրամ կակաո
350 գրամ ալյուր:

Բեզե
6 ձվի սպիտակուց
200 գրամ շաքարավազ:

Գլազուր
3 ճաշի գդալ կակաո
4 ճաշի գդալ շաքարավազ
10 թեյի գդալ ջուր
1 ճաշի գդալ ձեթ
1 ճաշի գդալ կոնյակ:

Պատրաստման ընթացքը՝
Ալյյուրի վրա ավելացնում ենք սոդան, կակաոն և լավ խառնում ենք
Դեղնուցի վրա ավելացնում ենք շաքարավազը, և հարիչով հարում ենք
Հարելու ընթացքում ավելացնում ենք ձեթը, մածունը, և գդալ-գդալ ավելացնում ենք ալյուրը

Ջեռոցը նախապես տաքացնում ենք 200C°

Խմորը տեղափոխում ենք տապակի վրա, հարթեցնում և 35-40 րոպե եփում ջեռոցում
Սկսում ենք պատրաստել բեզեն, երբ սկսում է պնդանալ սկսում ենք ավելացնել շաքարավազը, և հարում ենք այնքան մինչև լավ պնդանալը։

Խմորը հանում ենք ջեռոցից և բեզեն լցնում ենք խմորի վրա
Բեզեով խմորեղենը տեղափոխում ենք ջեռոց մոտ 2 րոպե, իսկ վերջում ավելացնում ենք գլազուրը։

Արդյունքը՝ տեսանյութի պատրաստում, բլոգային պատումներ

One thought on “Անհատական նախագիծ՝ Խոհանոցային համագործակցային նախագիծ

Leave a comment