Posted in Ուսումնական ճամբարներ, Ստեղծագործական աշխատանքներ

Վիկան գնում է Փարիզ. ներկայացման սցենար

Վիկան գնում է Փարիզ. ներկայացման սցենար
Սցենարի հեղինակ՝ Տաթև Աբրահամյան և ջոկատի մյուս անդմաներ

Դերերում՝

  1. Հեղինակ՝ Հայկ Աղլամազյան
  2. Վիկա՝ Վիկտորյա Մինասյան
  3. Երկարաքիթ կախարդ՝ Անի Մինասյան
  4. Երկարաքիթ կախարդի օգնական՝ Ինեսա Պողոսյան
  5. Ծերունի՝ Արեգ Քեշիշյան
  6. Փոստատար՝ Տաթև Օրդյան
  7. Անխելք մարդ՝ Կարապետ Նշանյան
  8. Անհաղթ աքլոր՝ Աստղիկ Ալեքսանյան
  9. Անբան Հուռի՝ Մարի Համբարչյան
  10. Մոխրոտ՝ Տաթև Մամիկոնյան
  11. Տեր՝ Հայկ Աղլամազյան
  12. Ծառա՝ Լինա Մկրտչյան
  13. Պոչատ աղվես՝ Էլեն Ավետիսյան
  14. Բարի Փերի՝ Տաթև Գրիգորյան

6dd81a78ca8a0104ebe16c0668ef5fedՏեսարան 1

Հեղինակ – Ողջույն սիրելի հանդիսատես: Այսօր Ձեզ կներկայացնենք պատմություն մի աղջկա մասին, ով երազում էր մեկնել Փարիզ: Պատմությունը հորիվել է մեր կողմից: Գրեթե իրական փաստերի վրա: Իսկ հիմա ուշադրությունը դեպի բեմ, քանի որ ներկայացումը սկսված է:

Վիկա – Ախ եթե այս անգամ ես հաղթեի և մեկնեի գեղեցիկ Փարիզ: Որքան եմ սպասում: Եթե բախտն ինձ ժպտա, ինչքան երջանիկ կլինեմ:

Փոստատար – Դուք ե՞ք Վիկան:

Վիկա – Այո ես եմ:

Փոստատար – Ձեզ համար ծրար ունեմ:

Վիկա – Շնորհակալություն: Բացեմ տեսնեմ ի՞նչ է գրված: “Հարգելի Վիկտորյա Dream Organization բարեգործական կազմակերպությունը կարդալով Ձեր նամակը, որոշեց իրականացնել Ձեր երազանքը: Շնորհավորում ենք դուք Փարիզի տոմս եք շահել: Շտապեք”: Ուռաաաա:

Երկարաքիթ կախարդի օգնական – Ինչպես, թե դու պատրաստվում ես մեկնել Փարիզ:

Տեսարան 2

Երկարաքիթ կախարդի օգնական – Ախր, հիմա զայրանալու է, շատ, ինձ էլ նորից գորտ դարձնի, բայց ոնց ասեմ, որ չզայրանա:

Երկարաքիթ կախարդ – Օ՜, եկավ, եկավ, վերջապես ժամանեցիր: Ասա տեսնեմ ի՞նչ նորություններ ունես:

Երկարաքիթ կախարդի օգնական – Դե-դե-դե հասկանում ես կախարդ ջան, այս աշխարհում բոլոր մարդկանց երազանքներն էլ կատարվում են Ձերն էլ կկատարվի:

Երկարաքիթ կախարդ – Ըմ, ըմ …. տարօրինակ է, համբերությունս սպառվեց, դե ասա տեսնեմ:

Երկարաքիթ կախարդի օգնական – Վիկան Փարիզի տոմս է նվեր ստացել և գնում է իր երազանքի հետևից:

Երկարաքիթ կախարդ – Ինչչչ…. Ամեն անգամ այս աշխարհում, երբ որևէ մեկի ամենացանկալի երազանքը կատարվում է, մեր կախարդության ուժերից սկսում են պակասել:

Երկարաքիթ կախարդի օգնական – Այսինքն մենք պետք է խանգարենք Վիկային:

Երկարաքիթ կախարդ – Ամեն գնով:

Երկարաքիթ կախարդի օգնական – Էլ ժամանակ չունենք, պետք է շտապել:

Երկարաքիթ կախարդ – Հարկավոր է, մի բան ձեռնարկել: Դե-դե առաջարկներ տուր, թե՞ իզուր եմ քեզ ընդունել, որպես իմ օգնական:

Երկարաքիթ կախարդի օգնական – Իսկ, եթե՞ օդանավակայանում կախարդենք և սխալ դռնով ներս մտնելով հայտնվի մութ աշխարհում:

Երկարաքիթ կախարդ – Գիտես, ճիշտ բան ես ասում: Սկսենք կախարդությունը:

Տեսարան 3

Վիկա  – Վերջ հասա օդանավակայան: Բայց մի մուտքով պետք է մտնեմ, հանկարծ չսխալվեմ:

Երկարաքիթ կախարդի օգնական – Եկեք ուղեկցեմ: Մինչև հասնենք մի հատ անեկտոդ պատմեմ, ուրեմն՝ Էս աբարանցին ավտոյով գնումա, մեկե ճամփին կարդումա, ձեզ տանը սպասող կա, շրջվում հետա գնում:

Վիկա – Հա-հա-հա (Բարձր ծիծաղ):1

Երկարաքիթ կախարդի օգնական – Արդեն հասանք, կարող եք մտնել: (հրելով ներս է մտցնում)

Տեսարան 4

Վիկա – Վայ, էս ինչ մութ է, էս ուր եկա, բա ինչ պիտի անեմ:

Ծերունի – Առաջ արի, մի՝ խառնվիր, Մութ աշխարհն ես ընկել:

Վիկա – Բայց ես բոլորովին այլ տեղ պետք է լինեի: Հիմա ինչ եմ անելու:

Ծերունի – Օգնել չեմ կարող, բայց այս ճանապարհներից մեկը քեզ կտանի այնտեղ՝ ինչ փնտրում ես:

Վիկա – Բայց, ո՞ր ճանապարհով գնամ:

Ծերունի – Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղությունն չի պատահի. ով գնացել՝ ետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է ետ գալ, կարող է ետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս ետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել:

Վիկա – Ինչ էլ պատահի ես պիտի հասնեմ Փարիզ: Կգնամ նեղ ճանապարհով:

Տեսարան 5

Հասնում է մի փողոց: Տներից մեկի դիմաց մի աղջիկ է նստած:

Անբան Հուռի – Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է, Բամբակը կորիզոտ է։ Մաստակ պիտի, որ ծամեմ, Կըտերը տիտիկ անեմ, Անցնողին մըտիկ անեմ․ Ուտեմ, խմեմ, Մըթնի, քընեմ։

– Հե՜յ, էս ով ես, էս որտեղից ես գալիս: (Զարմացած նայում է Վիկային):

Վիկա – Ես Վիկան եմ, ճիշտ է, պետք է գնայի Փարիզ, բայց մոլորվել եկել ընկել եմ այս աշխարհը: Կարող է դու իմանաս, ինձ ճիշտ ճանապարհը ցույց տաս:

Անբան Հուռի- Է՜, ես էնքան գործ ունեմ, բամբակը պիտի մանեմ, խալիչա պիտի գործեմ, տան գործերը պիտի անեմ: Ստիպված բամբակը տվեցի Փեփել-Կեկելին, որ իրենք մանեն , բայց մինչև հիմա ետ չեն բերել:

Վիկա – Բա որ այդքան շատ գործեր ունես, ինչի ես նստել, չես անում: Ճիշտ է, շտապում եմ, բայց կգամ, քեզ կօգնեմ: Արի գնանք Փեփել –Կեկելից քո մանած բամբակն ուզենք:

Քայլում են միասին: Հասնում են գետի ափին:

Անբան Հուռի- Վո՛ւյ,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Վիկա – Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Անբան Հուռ- Էլի ձեն չեն հանում, միայն կռկռում են:

Վիկա- Դե արի գնանք, բուրդը հավաքենք, տես աջ ու ձախ թափված է, արագ կհավաքենք, գոնե ետ կստանաս, ես էլ իմ երազանքի հետևից կգնամ:

Մտնում են ջուրը, ոտքը դիպչում է քարին, նայում, տեսնում են ոսկի է:

Անբան Հուռի – Այ սա շատ լավ եղավ, սա ինձ կօգնի իմ եարազանքը կատարել:

Վիկա- Իսկ քո երազանքը ո՞րն է:

Անբան Հուռի- Ուզում եմ օրերով պառկել, ամբողջ կյանքում ոչ մի բան չանել:

Վիկա- Դե որ այդպես է, դու կարող ես ինձ օգնել, օգնիր իմ երազանքն էլ կատարվի: Այստեղից գնալու ճիշտ ճանապարհը ցույց տուր:

Անբան Հուռի -Լավ , շատ եմ անբանություն արել, տնից էլ դուրս չեմ եկել, բայց իմ իմաստուն մորից լսել եմ, որ եթե այս անտառով մինչև վերջ գնաս, կհասնես իմաստուն մարդու մոտ, նա էլ քեզ կօգնի:

-Շնորհահակալ եմ:

Հրաժեշտ է տալիս ու արագ –արագ ճանապարհ ընկնում:

Տեսարան 6

Քայլում է, հեռվից եկող մի մարդ է տեսնում:

-Հենց սա է երևի իմաստունը, գնամ հարցնեմ:

Վիկա-Իմաստուն մարդ, իմաստուն մարդ : Խնդրում եմ ինձ օգնեք, ես պետք է Փարիզ գնայի, բայց եկել այստեղ եմ հասել, մոլորվել եմ: Կօգնեք , ճիշտ ճանապարհը ցույց կտաք:

Անխելք մարդը- (Զարմալանով): Դե մարդ պետք է իմաստուն լինի, որ Աստծու մոտ գնա:

Վիկա- Ինչ, Աստծու մոտ, դե եթե գիտես Աստծու մոտ գնալու ճանապարհը, այստեղից դուրս գալու ճաապարհն էլ կիմանաս: Արի ինձ ընկերացիր, օգնիր հասնեմ Փարիզ:

Անխելք մարդ- Չեմ կարող, պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար բախտ խնդրեմ։

Վիկա- Դե որ այդպես է, Աստծուն էլ իմ փոխարեն խնդրիր, որ ինձ ճիշտ ճանապարհը ցույց տա, գնամ հասնեմ իմ երազանքին:

Անխելք մարդ- Լավ, անպայման կասեմ:

Տեսարան 7

Շարունակում է ճանապարհը: Բարձր ձայն է լսում.

Անհաղթ աքլոր – Ծուղրուղու՜, թագավորը իմ ոսկին գողացավ, Ծուղրուղու թագավորն ինձնով ապրեց:

Մոտենում է

Վիկա- Ինչի ես այդքան բարձր գոռում , մեկ է քեզ ոչ ոք չի լսում:

Անհաղթ Աքլոր- Ծուղրուղու եմ կանչում: Քուջուջ անելիս մի ոսկի գտա, ուրախացած ծուղրուղու կանչեցի, բայց թագավորի նազիր-վեզիրն եկան , վերցրին տարան:

Վիկա- Լավ բան չեն արել, բայց ծուղրուղու կանչելը քեզ չի օգնի, ավելի լավ է արի քեզ գրանցեմ Fasebook-ում, այնտեղ կգրես, բոլորը կտեսնեն, թագավորը ամոթով կմնա, կբերի ետ կտա:

Անհաղթ աքլոր- Բայց դա հաստատ կօգնի, բոլորը կտեսնեն, թե ավելի լավ չի ծուղրուղուս կանչեմ:

Վիկա- Չէ, հաստատ կօգնի, մի վայրկյանում ամբողջ աշխարհը կիմանա , ձայնդ էլ կխնայես:

Անհաղթ Աքլոր – Դե որ այդպես է գրիր. ,,Ծուղրուղու, Ծուղրուղու, Ծուղրուղու… քուջուջ արեցի, ոսկի գտա, թագավորն իմ ոսկին գողոցավ, Ծուղրուղու թագավորն ինձնով ապրեց: Ծուղրուղու:

Գրում է:

Բայց ինչ լավ ինձ օգնեցիր:

Վիկա- Իսկ կարո՞ղ է դու էլ ինձ օգնես: Իմ երազանքի հետևից եմ գնում, ճանապարհն եմ կորցրել, ինչպես ճիշտ ճանապարհով գնամ:

Անհաղթ աքլոր- Այ դժվար բան ասացիր, բայց ես մի անգամ լսեցի, թե ինչպես էր հարևան գյուղի տարեց աքաղաղը ծուղրուղու կանչում մի հրաշք աշխարհի մասին, որտեղ բոլորը երազանքները կատարվում են, քեզ պետք է իր մոտ՝ կողքի գյուղ գնաս:

Տեսարան 8

Մոխրոտ

«Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր, Երկընքի տակ թըռչող հավքեր, Թըռե՜ք, եկե՛ք ամեն կողմից, Վեր քաղեցեք ոսպը մոխրից. Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր, Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքե՛ր»։

Վիկա- Մոտենամ տեսնեմ ինչ է եղել:

Մոտենում է:

Վիկա- Այդ ինչ ես անում:

Մոխրոտ- Խորթ մայրս է պատժել, պետք է ոսպը մոխրից ջոկեմ, որ կարողանամ ես էլ գնամ պարահանդես ու իմ երազանքին հասնեմ:

Վիկա- Երազանքին, ես էլ ունեմ երազանք, ես էլ իմ երազանքի ետևից եմ գնում, բայց կորել եմ, արի քեզ օգնեմ, արագ վերջացնես, գոնե դու քո երազածին հասիր:

(Ջոկում են , առանձնացնում)

Մոխրոտ- Պատրաստ է, արդեն կարող եմ գնալ: Սպասիր, բայց գուցե ես էլ քեզ օգնեմ , խորթ քույրերից լսել եմ, որ անտառի ծայրին մի ջրաղաց կա, որը կախարդական է, գուցե անյտեղ գտնես ճիշտ ճանապարհը:

Տեսարան 9

Տերը հարցնում է․ – Էդ ո՞ւր եկար։

– Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

– Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

– Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

– Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

– Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է:

Վիկա- Այ մարդ, էս գիշերվա կեսին ի՞նչ ես անում:

Ծառա- Ես մի հարուստ մարդու ծառա եմ, պայման եմ կապել, որ թե բարկանամ ես պիտի իրենը հազար մանեթ տուգանք տամ, հիմա ոչ մի բանից չեմ կարողանում դժգոհել, գիշեր-ցերեկ աշխատում եմ: Թե չէ տերն ասում է բարկանում ես, պիտի տուգանք տաս:

Վիկա- Բայց էդպես ոնց կլինի, ավելի լավ է դու քո համար քնիր, մի աշխատիր, իսկ երբ տերդ կգա, ինքը կբարկանա, որ չես աշխատում:

Ծառա- Բայց դրուստ ես ասում, իսկ թե բարկանում է, ուրեմն ինքը պիտի տա հազար մանեթ տուգանքը:

Ուրախանում է, թռչկոտում է:

Վիկա- Դե դու քնիր, ես գնացի:

Տեսարան 10

Տեսնում է Աղվեսին, լաց է լինում:

Վիկա- Աղվես ընկեր, ինչ է եղել:

Աղվես – Տատիկի կաթը խմել էի պոչս կտրել էր, ինչքան խնդրեցի պոչս տա ասեց գնա կաթ բեր կտամ: Գնացի կալվորի մոտ, խնդրեցի որ կուտ տա: Կալվորը խղճաց և մի բուռ կուտ տվեց: Կուտը տարա հավին տվեցի, հավը ձու տվեց, ձուն տարա չարչուն տվեցի, չարչին ուլունք տվեց, ուլունքը տարա աղջկան տվեցի, աղջիկը կուժ տվեց, կուժը տարա աղբյուրին տվեցի, աղբյուրը ջուր տվեց ջուրը տարա արտին տվեցի, արտը խոտ տվեց խոտը տարա կովին տվեցի, կովը կաթ տվեց, կաթը տարա պառավին տվեցի, պառավը պոչս տվեց, հիմա ուզում եմ կցեմ կցմցեմ գնամ ընկերներիս հասնեմ, չեմ կարողանում:

Վիկա – Դե բեր ես օգնեմ քեզ, կցեմ կցմցեմ :

Տեսարան 11

Քայլում է դեպի ջրաղաց, մտնում է ներս:

Լսվում է ,,Ձյուն,, երգը …

Վիկա — Վերջապես գտա քեզ: Բարի Փերի կօգնե՞ս գտնել Փարիզի ճանապարհը, այսքան ժամանակ չափչփում եմ: Ու՞մ ասես հանդիպեցի: Օգնիր հասնեմ Փարիզ:

Բարի Փերի — Իհարկե կօգնեմ, նրանք, ովքեր անհոգնել գնում են դեպի իրենց երազանքը, պայքարում են հաջողության հասնելու համար, երբեք չեն զլանում օգնել օգնության կարիք ունեցողին, միշտ էլ հասնում են իրենց ուզածին:

Վիկա — Այդ դեպքում, այդ դեպքում ես ինչպես գնամ:

Բարի Փերի — Վերցրո՛ւ այս թելի կծիկը և արձակելով գնա, հենց ավարտվի , արդեն հասած կլինես այնտեղ, ուր պետք է լինեիր:

Վիկա — Գիտես, քանի՞ տարի եմ երազել Փարիզի մասին, քանի՞ տարի եմ հայտ ուղարկել, դիմել տարբեր կազմակերպությունների, բայց երբեք չեմ շահել և այս անգամ բախտս բերեց, այն էլ ընկա այս մութ աշխարհ:

Բարի Փերի — Պարզապես ցանկացաեք և ձեր երազանքը մի օր կկատարվի: Աշխարհում բոլոր հաջողակ մարդիկ իրենց ճանապարհը սկսել են երազանքից: Դու էլ քո երազանքի ճանապարհն ես անցնում: Վստահ գնա, և ամեն ինչկստացվի:

Վիկա — Հաջողություն, Բարի Փերի:Շնորհակալություն:

Բարի փերի – Ամեն բացվող օր ինքն հրաշք է, որ ստիպում է երազել և քայելել երազանքի հետևից….

Տեսարան 12

Փոստատար — Բարև Ձեզ: Ես Ձեզ համար նամակ ունեմ ,,Կախարդների միությունից,,:

Երկարաքիթ կախարդ — Շնորհակալություն: Բացեմ, տեսնեմ ի՞նչ է գրված: «Հարգելի կախարդ, դուք լինելով աշխարհի թիվ 2-րդ կախարդը չկարողացաք կանխարգել մի աղջկա երազանքը: Այդ ամենի և Ձեր վատ աշխատանքի համար դուք հեռացված եք աշխատանքից»:

Թուղթը պատռում և լցնում է գետնին:

Տեսարան 13

Խառնված ասում է.

Երկարաքիթ կախարդի օգնական — Վերջ կախարդ, ամեն ինչ վերջացավ: Վիկան արդեն հասավ Փարիզ և կատարեց իր երազանքը:

Երկարաքիթ կախարդ — Դա միայն վատ լուրը չէ: Ինձ հեռացրել են աշխատանքից և միայն քո պատճառով:

Երկարաքիթ կախարդի օգնական — Ե՞ս: Բայց ես ինչ կապ ունեմ: Ես առաջարկեցի, իսկ դու համաձայնվեցիր:

Երկարաքիթ կախարդ — Լավ, արի չվիճենք, միևնույն է այլևս ոչինչ ետ բերել չենք կարող: Բայց ես կլինեմ իմ խոսքի տերը և քեզ գորտ կդարձնեմ:

Երկարաքիթ կախարդի օգնական — Միայն ոչ դա: Խնդրում եմ….

Կախարդը իր օգնականին դարձնում է գորտ և այդպես ավարտվում ներկայացումը:

Հեղինակ — Ինչպես տեսաք, Վիկան անցավ մութ աշխարհով, չհիասթափվեց, չհուսահատվեց և հասավ Փարիզ, իսկ դուք սիրելի հանդիսատես արեք այնպես ինչպես Վիկան և ետ մի կանգնեք Ձեր երազանքներից:

2 thoughts on “Վիկան գնում է Փարիզ. ներկայացման սցենար

Leave a comment