Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվար 2022. Ձմեռային ճամբար 2022. Հունվար ամսվա հաշվետվություն

IMG_20220113_133613

2022-ի հունվար ամիսը կրթահամալիրում ամենամյա Ձմեռային ճամբար է: Ես Տաթև Աբրահամյանի ջոկատում էի: Continue reading “Հունվար 2022. Ձմեռային ճամբար 2022. Հունվար ամսվա հաշվետվություն”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Երկար չարչարանքներից հետո՝ Վիկան գնում է Փարիզը կայացավ. Հունվարի 26. Օրվա ամփոփում

269451362_1851151545095708_8014807007443588630_nՀունվարի 26-ին, ժամը 11:00-ին տեղի ունեցավ մեր սպասված և բեմադրած ներկայացումը: Ըստ սցենարի՝ Վիկան պետք է անցնի մութ աշխարհով, որտեղ էլ կհանդիպի Թումանյանի հեքիաթների հերոսներին: Ինչպես նաև Վիկային կխանգարի ամենաուժեղ կախարդներից մեկը:

Սցենարի հեղինակը ես էի, իսկ շտկումները արեց ընկեր Տաթևը: Փորձերի ժամանակ մեկս մյուսին դիտողություն անելով հասանք մեր ուզածին: Փորձերն անցել են ուրախ, հավես, արկածային, լավ, վատ և այլն: Մեկ ամսվա ընթացքում հասցրեցինք բեմադրել այս ներկայացումը, որը չեմ խաբի և կասեմ, որ շատ հեշտ էր: Ներկայացման ատրիբուտների հարցում օգնել է ընկեր Հասմիկը՝ պատրաստելով կարևոր իրեր: Continue reading “Երկար չարչարանքներից հետո՝ Վիկան գնում է Փարիզը կայացավ. Հունվարի 26. Օրվա ամփոփում”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 25. Ճամբարային տասնմեկերորդ օրվա լուսաբանում

IMG_20220113_133613Հունվարի 25-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրն էր: Արդեն դարձաց կարգով՝ իջանք ընդհանուր պարապմունքի: Հետո գնացինք թատրոնի փորձի: Ի դեպ հունվարի 26-ին մեր ներկայացումն է: Փորձերից հետո գնացինք ընտրության: Ընտրության ժամին ձգումներ արեցինք, հետո գործնագործ խաղացինք և այդպես ավարտվեց ընտրությունը: Հետո ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո գնացինք տեխնոլոգիայի: Տեխնոլոգիայի ժամին ավարտեցինք ներկայացման ատրիպուդները, որ վաղը ամեն բան պատրաստ լինի:

Օրը անցավ սովորական…

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբարներ

Վերջապես: Սիրով հրավիրում ենք

Սիրով հրավիրում ենք  «Վիկան գնում է Փարիզ» ներկայացումը դիտելու: 
Օրը, ժամը՝ հունվարի 26-ին, 11:00-ին:
Ներկայացման վայրը՝ Փոքր դահլիճ:

Դիտել ցանկացողները գրեն՝ aglamazyan.hayk.nd@mskh.am էլ. փոստին:

Անոնս

Continue reading “Վերջապես: Սիրով հրավիրում ենք”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 24. Ճամբարային տասերորդ օրվա լուսաբանում

изображение_viber_2022-01-12_19-32-09-406Հունվարի 24-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի տասերորդ օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Առաջին ժամին ներկայացման փորձը արեցինք և գնացինք տեխնոլոգիայի: Տեխնոլոգիայի ժամին պատրաստցինք մեր ատրիպուդները: Հետո գնացինք կրկին փորձի և նաև պատրաստեցինք մեր հրավիրատոմսերը: Հետո ընդմիջում էր: Ընդմիջումից հետո գնացինք ֆիզկուլտուրայի:

Օրը անցավ նորմալ…

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 21. Ճամբարային իններորդ օրվա լուսաբանում

изображение_viber_2022-01-19_19-10-18-552Հունվարի 21-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի իններորդ օրն էր: Օրը անցավ լավ: Այսօր ժամերգության պատասխանուն մեր ջոկատն էր: Առավոտը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցում: Երգեցինք պատարագի երգեր, աղոթեցինք, մոմ վառեցինք և վերադառցանք դպրոց: Առաջին ժամը մեզ մոտ տեխնոլոգիա էր: Տեխնոլոգիայի ժամին պատրաստեցինք մեր ներկայացման համար դեկորները: Տեխնոլոգիայից հետո գնացինք քիմիայի: Այսօր ուսումնասիրեցինք ,,Նյութերը և խառնուրդները,, թեման: Հետո գնացինք ներկայացման փորձեր անելու և մի քանի ճշտումներ անելու:

Օրը անցավ շատ լավ…

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 20. Ճամբարային ութերորդ օրվա լուսաբանում

изображение_viber_2022-01-12_19-32-09-406Հունվարի 20-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի ութերորդ օրն էր: Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք դահլիճ և սկսեցինք մեր թատրոնի փորձերը: Փորձերը անցան շատ հետաքրքիր, արկածային և ուրախ: Իմ կարծիքով հաջորդ շաբաթ արդեն կարող ենք բեմադրել: Բեմադրությունից հետո գնացինք ընտրության: Այսօր ես և իմ ընկերը փորձնական գնացինք նկարչության: Դասը անցավ նորմալ (դեպի վատը): Հետո գնացինք պարի: Պարի ընթացքում սովորեցինք թրերով պար և կրկնեցինք մեր անցած պարերը:

Օրը անցավ շատ վատ…

Posted in Հաշվետվություններ, Ճամփորդություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 19. Ճամբարային յոթերորդ օրվա լուսաբանում. Այցելություն՝ Լեռնանիստ

Հունվարի 19-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի յոթերորդ օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքի ընթացքում երգեցինք և պարեցինք՝ մեր սիրելի պարերը և երգեցինք մեր սիրելի երգերը: Այսօրվա մեր օրը անցկացրեցինք Կոտայքի մարզում՝ Լեռնանիստում: Continue reading “Հունվարի 19. Ճամբարային յոթերորդ օրվա լուսաբանում. Այցելություն՝ Լեռնանիստ”

Posted in Հաշվետվություններ, Ուսումնական ճամբարներ

Հունվարի 18. Ճամբարային վեցերորդ օրվա լուսաբանում

4444Հունվարի 18-ը, ըստ կրթամալիրյան օրացույցի՝ Հունվարյան-Ձմեռային ճամբարի վեցերորդ օրն էր: Օրը անցավ լավ: Օրը սկսեցինք բակային հերթապահությամբ: Հավաքեցինք-մաքրեցինք ամբողջ տարածքը: Հետո բարձրացանք դասարան և սկսեցինք մեր թատրոնի փորձերը: Փորձերն անցան շատ հավես և հետաքրքիր: Հետո գնացինք ընտրության: Խաղացինք, կրակեցինք և վերադառցանք դասարան: Ընդմիջեցինք, հանգստացանք: Ընդմիջումից հետո քննարկեցինք թատրոնի մեր կերպարների հագուստները, ճշտեցինք հաջորդ օրվա ճամփորդության հետ կապված մի քանի կետեր և կրկին փորձ արեցինք:

Օրը անցավ այ այսպես: Հանդարտ և հետաքրքիր…