Posted in Հայոց լեզու 9, Ուսումնական ամառ

Քարմեն Մակմանուս ,,Մեզնից մեկը ստում է,,

Մի փոքր գրքի մասին
Բեյվյուի ավագ դպրոցի  հինգ աշակերտների մասին է, որոնք  պատահաբար կամ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում:  Խմբի ուղեղը  Բրոնուինն է, որը  երբեք ոչ մի օրենք չի խախտել: Երազանքը՝ Յեյլ ընդունվելն է: Ադին խմբի գեղեցկուհին է, որը  կոտրում է շիկահերների մասին բոլոր կարծրատիպերը: Նեյթը խմբում ու դպրոցում հանցագործի համբավ ունի: Արդեն հասցրել է խախտել օրենք: Խարիզմատիկ Կուպերը  մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Եվ Սայմոնը, որ բոլորի մասին գիտի ամեն ինչ: Նրա ստեղծած բամբասանքի հավելվածը ահ ու սարսափ է տարածում դպրոցում։  Պատժի սենյակ մտնում են հինգը, ողջ են դուրս գալիս միայն չորսը… սպանություն՝ չորս անհայտով:

Իմ տպավորությունները
Գիրքը ունի մեծ ծավալ, բայց կարդացվում է բավականին հեշտ և արագ։ Զարգացումներն տեղի են ունենում հետաքրքիր ձևերով։ Հեղինակը հետաքրքիր կերպով է ներկայացրել գիրքը և գրքի իմաստը ընթերցողներին։
Գիրքն ուներ երկու կարևոր իմաստ։
Պետք չէ մարդկանց շուտ վստահել, հավատալ, քանի որ մի օր կդառնաս իրենց զոհը։
Մարդկանց մեջ հավասարություն է, բոլորը հավասար են և չի՛ կարելի մարդուն/մարդկանց շահագործել սեփական նպատակների և հաճույքների համար։

Leave a comment