Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզին Վանա լճի հարավ-արևելքում է, մեկ ժամվա ջրային ճանապարհով է հեռու ցամաքից: Ծովը և բարձր, ապառաժոտ ափերը կղզին անմատչելի էին դարձնում ոսոխների համար:  Գագիկը՝ Արծրունյաց առաջին թագավորը, հոյակապ շինություններով նոր կյանք տվեց  Ախթամարին: Կղզին նրան փոքր թվաց՝ իր ընդարձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ամբարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց: Ժամանակի ընթացքում և՛ ամբարտակը, և՛ վիթխարի շրջապարիսպը, և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասույզ եղան:

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում: աշակերտ
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է: առաջնորդ
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի  բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ: պատ
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն: ժամանակ
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում: դատավոր
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ  անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը: հիշողություն

3. Ի՞նչ է նշանակում՝

Ծով – թափվում է այնտեղ գետ, լիճ և այլն,
Կղզի – նրան փակում է չորս կողմից ջուրը,
Փառք –
Խարույկ – նրան ստանում են փայտից, գազից, բենզինից, թղթից և այլն,
Երաժշտություն – նրա տակ պարում են, երգում են,
Ճակատագիր -:

Leave a comment