Posted in Մայրենի

Ուսումնական ամառ. առաջադրանքներ

Գործնական քերականություն

1 Տրված բառերն ըստ հոմանիշության  (իմաստների  մոտիկության) հինգ խմբի բաժանի´ր:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, խատուտիկ, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, երփնախայտ, աժդահա,  չալպտուրիկ, հուռթի, խայտաճամուկ, մեծանուն, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի, բծավոր:

խոշոր — վիթխարի, ահռելի, մեծ, հսկա,
երկերեսանի — կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ,
առատ — պտղաբեր, արգավանդ, բերրի, հուռթի, բարեբեր,
մեծահռչակ — նշանավոր, հանրածանոթ, մեծանուն, հանրաճանաչ, անվանի,
խատուտիկ — չալպտուրիկ, խայտաճամուկ, խայտաբղետ, ,երփնախայտ,  բծավոր:

2․Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
Որսորդ

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգ:

3Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

4Ա և Բ խմբի բառերի իմաստների  տարբերությունը բացատրի՛ր:

Ա                Բ

պար –  պարել

երգ –    երգել

կանչ – կանչել

հարց – հարցնել

Ա-խմբի բառերը հասարակ գոյականներ են. հասարակ գոյականները առարկաներն են,
Բ-խմբի բառերը բայեր են. բայերը գործողություն ցույց տվողն է:

5Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, հերթ, հիշել, գիրք, թիթեռ, թմրած, կեռաս:

Ծերունին անցավ այգու միջով և նստեց կեռասի ծառի տակ: Նա իր դողդոջուն ձեռքերով բացեց հաստափոր գիրքը և սկսեց հանգիստ թերթել էջերը: Նրա մոտ թանկ հիշողություններ արթնացան: Սկսեց հիշել լավ և վատ օրերը: Նրա ձեռքերը թմրեցին և գիրքը ընկավ խոտերի մեջ: Նա չվերցրեց գիրքը, որովհետև աչքերը նետել էր այնտեղ, որտեղ թռչում էին գույնզգույն թիթեռնիկները:

6Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Սրանք բառակապակցություններ են և առարկայի հատկանիշն են ցույց տալիս:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

8Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:
քույր- գթառատ, բարի, հոգատար, նուրբ,
եղբայր – չարաճճի, ուժեղ, բանիմաց, առնական,
մայր – գեղեցիկ, քնքուշ, գթառատ, խելացի, սիրալիր,
հայր – խիզախ, ընկերասեր,
տատիկ – համբերատար, մեծահոգի,
պապիկ – կատակասեր, ուրախ:

9Գրավոր պատմիր՝ տրված բառն ինչ է նշանա­կում:

Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

Գիրք
Գիրքը կազմված է էջերից: Ունի սկիզբ և վերջ: Այն մարդկանց զարգացման աղբյուրն է և ամենալավ ընկերը:

Դիմակ
Դիմակը մարդիկ կրում են իրենց դեմքին: Դիմակը պաշտպանում է մարդկանց վիրուսներից: Նաև կրում ենք տարբեր տեսակի տոների ժամանակ:

Դերասան
Դերասանն այն մարդն է, ով խաղում է բեմերում և ֆիլմերում: Նրանք մարմնավորում են լավ և վատ մարդկանց կերպարներ:

Ընկույզ
Ընկույզը աճում է ծառի վրա: Այն շատ օգտակար է և առողջարար:

Ժպիտ
Ժպիտը դեմքի շարժում է, որի միջոցով ցույց է տալիս մեր բարձր տրամադրությունը:

Երեխա
Երերխան Աստծո պարգևն է: Նաև ծնողների հրեշտակներն են:

10Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց – Տղան պատրաստեց իր դասերը:
Ի՞նչը ի՞նչ եղավ – Բաժակը կոտրվեց:
Ովքե՞ր ի՞նչ են անում – Դպրոցականները ճամփորդում են:
Ինչե՞րը ի՞նչ են լինում – Թիթեռները թռնում են:

11Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտիր(ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցերի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա – խմբի բառերը հասարակ գոյականներ են և պատասխանում են ով-ովքեր, ինչ-ինչեր հարցերին,
Բ – խմբի բառերը բայեր են և պատասխանում են ինչ է անում, ինչ են լինում, ինչ եղավ հարցերին:

12.Շարունակի՛ր (հարցերին պատասխանելովգրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Իմը
Տները կառուցված էին քաղցրավենիքներից: Ծառերն ու թփերը փայտից էին, իսկ տերևները ոսկեգույն էին: Կենդանիները ընկերասեր էին: Քաղաքը հեքիաթային է: Քաղաքը այդպիսի էր դարձել Աստծո կամքից: Մարդիկ գեղեցիկ և ժպտերես էին: Նրանք խնամում են բնությունը: Նրանք այդ քաղաք եկողներին դիմավորում և ճանապարհում էին շատ սիրալիր և բարեհամբույր: Մենք այնտեղ հիացանք քաղաքով և վերադարձանք տուն:

13Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա – Ես զարմացա, եզակի թիվ,
Տեսանք – Մենք տեսանք, հոգնակի թիվ,
Փնտրում ես – Դու փնտրում ես, եզակի թիվ,
Վազում եք – Դուք վազում եք, հոգնակի թիվ,
Կտա – Նա կտա, եզակի թիվ,
Կհասնեն – Նրանք կհասնեն, հոգնակի թիվ:

14Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիռ, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական – ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, հատիկ,
Ածական – ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա,
Բայ – վազել, թրթռալ, թիավարել, ջրել, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել:

15Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգզույգ գրիր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

միշտ-երբեք,
անարատ-արատավոր,
ոչնչացնել-ստեղծել,
թույլ-ամուր,
վերջին-առաջին,
համաձայնել-հրաժարվել,
հանգստանալ-հրաժարվել,
գտնել-կորցնել,
հավաքել-վատնել,
քնած արթուն:

16Ա և Բխմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա         Բ

գոոոզ – գոռոզանալ

ուղիղ – ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ – կանաչել

Ա – խմբի բառերը ածականներ են,
Բ – խմբի բառերը բայեր են:

17Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք
Հետաքրքիր բան եք մտածել: Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք

18Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

Բարի սիրտ ունեցող – բարեսիրտ,
Խիղճ չունեցող – անխիղճ,
Բարձր ձայնով – բարձրաձայն,
Միշտ ժպտուն – ժպտերես,
Գանձը պահելու տեղ – գանձարան,
Կապույտ աչքերով – կապուտաչյա,
Արքայի որդի – արքայազն,
Հույների երկիր – Հունաստան,
Փոքր էշ – իշուկ,
Ծաղիկներով զարդարված – ծաղկազարդ:

19Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է: Գիրքը գրադարակում է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:

20Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

Հորդ – հորթ,
Հարդ – հարթ,
Ուղտ – ուխտ,
Աղտ – ախտ,
Գիրք – դիրք:

21Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ: իկ
Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի: ակ
Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն): ուկ

22Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց… աքլորը աղվեսին չէր հասկանում:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև… գնան գանձեր գողանան:
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև… աքլորը պարտք էր աղվեսին:
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ… գիշերը գա միասին գնան որսի:
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ… գնան լիճ հանգստանալու:
Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած… , որ աքլորն ու աղվեսը վիճել էին:

23Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Մեր դպրոցի ամենաանկրագ, ամենաչարաճճի դասարանը մեր 5-2 դասարանն էր: Մեր դասասենյակները չէր փոխվել, մենք սովորում էինք այն դասարաններում, որտեղ սովորել ենք 4-րդ դասարանում: Ես մեր ուսուցիչներին կնկարագրեմ հետևյալ բառերով՝ միշտ գեղեցիկ, միշտ համբերատար և միշտ խելացի: Մեր դպրոցում այս տարվա ընթացքում ոչինչ չէր փոխվել և ես այս տարին սովորեցի այդ դպրոցում ուրախ և հպարտ: Նաև ներկայացնեմ մի նախագիծ որտեղ պատում եմ 1-դասարանից մինչև 5-րդ դասարանների տարիների մասին. Բարո՛վ մնաս, կրտսեր դպրոց

24Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լայնահուն գետեր, արագավազ ու կարկաչուն առվակներ են, հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն անուշահամ լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենամեծ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը կապույտ ու վճիտ ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը գեղատեսիլ սքանչելի լճերով  հարուստ է: Դրանցից գողտրիկ Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի Պարզ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

25Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ: Խելացի շունը մտավ:
Սիրտը քար է: Չար մարդու սիրտը քար է:
Հայրն ընկեր է: Տղայի հայրն իր ընկերն է:
Երկիրը պտտվում է: Կապույտ երկիրը պտտվում է:

26Գործողություն ցույց տվող  բառերը(բայերըո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել – լուծույթ. սպասել-. սպասյակ. սպասուհի. սպասում:

իշխել – իշխան,
բժշկել – բժիշկ,
բացել – բացիչ,
ուսուցանել – ուսում,
ճեղքել – ճեղք,
պահել – պահոց,
հյուսել – հյուս,
բանել – աշխատանք,
գրել – գիր,
գործել – գործ,
զգալ – զգայարան,
հարցնել – հարց:

27 Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):
Նրա բնավորության մասի՛ն պատմիր:
Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:
Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի:
Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:
գ) Շարադրություն  վերնագրի’ր:

Իմ լավ ընկերները
Իմ ամենալավ ընկերները Վիկան և Անին են: Ես նրանց համարում եմ իմ ամենալավ ընկերները, որովհետև նրանց ճանաչում եմ մանկապարտեզից: Բայց, չնայած Անին տեղափոխվեց մեկ այլ մանկապարտեզ, բայց հետո նա վերադարձավ: Ես Վիկաի մեջ ոչինչ չեմ փոխի, որովհետև նա անթերի է: Ես Անիի մեջ կփոխեի, որ նա բարձր չխոսի և ամեն ինչից չնեղանա:

28Ինչպիսի՞  հարցին պատասխանող, հատկանիշ ցուց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ – քաջություն,
մեծ – մեծություն,
գեղեցիկ – գեղեցկուհի,
հատուկ – հատկություն,
հասարակ – հասարակություն,
հարմար – հարմարություն,
դեղին – դեղնություն,
գունատ – գույն,
հնչեղ – հնչյուն,
պերճ – պերճանք,
խեղճ – խիղճ,
տկար – տկարություն:

29Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:
Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:
Բարեկամ – բարին կամեցող:
Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:
Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:
կտցաձև – կտուցի ձև ունեցող,
կտցահարել – կտուցով հարվածել,
կտցաչափ – կտուցի չափ ունեցող: Արմատն է կտուց:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն:
ուղղագրություն – ուղիղ գրություն,
ուղղագիծ – ուղիղ գիծ,
ուղղամիտ – ուղիղ միտք ունեցող,
ուղղություն – ուղի ցույց տվող: Արմատն է ուղիղ:

գ) ուղեկից. ուղևոր:
ուղեկից – ուղեկցող,
ուղևոր – ճանապարհ գնացող: Արմատն է ուղի:

30Բառակապակցություննե՛ր կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները կամ  նրանով կազմված բառակապակցությունները  գրելով:

Պառկել ո՞րտեղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ,ակողին, հիվանդանոց:

Պառկել ծովափին:
Պառկել մահճակալին:
Պառկել անդունդի եզրին:
Պառկել գետի ափին:
Պառկել անտառի բացատում:
Պառկել հիվանդանոցում:

Գրի՛ր՝ առաջադրանքը ո՞ր վերջավորությունների կամ բառերի օգնությամբ կատարեցիր:
Ես օգտագործել եմ (ում և ին) վերջավորությունները:

31Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդ­հանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը  չունի:

ա) Երաշտահավեր
դեղձանիկներ
վագրեր
առյուծներ
սիրամարգ ա) սիրամարգ

բ) Մանուկներ
երեխա
պատանիներ
երիտասարդներ
մարդիկ բ) երեխա

գ) Հատիկներ
կապիկներ
ձագուկներ
կանայք
տանտիկիններ գ) կանայք:

32Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:
Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում:
Հարավում մի ոհմակ է երևու,մ:
Հեռվից մի ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած:
Ծովափին ի՞նչ հանգիստ ես կանգնած:
Անդունդի եզրին ի՞նչ հանգիստ ես կանգնած:

Թռչունների մի երամ անցավ:
Կապույտ երկնքում թռչունների մի երամ անցավ:
Տանիքի վրայով թռչունների մի երամ անցավ:

Երամը թռավ. հեռացավ:
Ձմռան ցրտին Երամը թռավ. հեռացավ:
Տաք երկրներ Երամը թռավ. հեռացավ:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Դպրոցում նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Նախարարությունից նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:

Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք Երևանի Պատմության թանգարան:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք Անտառի միջով:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:
Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել վրանի մեջ:
Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել օրորոցի մեջ:

33Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն – ամենափոքր, ամենից փոքր

ամենավատ – ամենից վատ, վատագույն,
գեղեցկագույն – ամենից գեղեցիկ,
բարձրագույն – ամենից բարձր,
ամենաազնիվ – ամենից ազնիվ,
ամենից հզոր – ամենահզոր,
ամենից ահեղ – ամենաահեղ,
համեստագույն – ամենից համեստ,
ամենահին – ամենից հին,
ամենից ծանր – ամենածանր,
ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն,
ամենից խոշոր – ամենախոշոր:

34Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)
Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)
Ճանապարհով էր եկել (երկու բառ)
Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Սովորաբար մի քիչ քնում է:
Մի քիչ քնում է:
Քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործեր:
Նա կարդում էր սիրելի բանաստեղծի գործեր:
Նա կարդում էր բանաստեղծի գործեր:
Նա կարդում էր գործեր:
Նա կարդում էր:
Կարդում էր:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին:
Արձանը տեղափոխեցին:
Տեղափոխեցին:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը ձագերին պաշտպանում էր:
Արագիլը պաշտպանում էր:
Պաշտպանում էր:

35.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:

տեսել են – նկատել են,
գնացել են նրանց հետևից – հետապնդել են նրանց,
բնակարան – կացարան,
քարանձավ – քարայր,
պարզվում է – հայտնաբերել են,
սնվում են – կերակրվում են,
վախով – սարսափով,
ծայրաստիճան զարմանքով – ապշահարությամբ,
շատ – առատ:

36 Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ. զրույց անել. խաղ անել. թույլ տալ:

պար գալ – պարել
զրույց անել – զրուցել,
խաղ անել – խաղալ,
թուլ տալ – թույլատրել:

37Այբբենական կարգով  դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները.
սեղան, աթոռ, պահարան, գրադարակ, մահճակալ, համակարգիչ, հեռախոս, պայուսակ.
այբբենական կարգով – աթոռ, գրադարակ, համակարգիչ, հեռախոս, մահճակալ, պահարան, պայուսակ, սեղան:

բ) սիրածդ գրքերի անունները.
Փոքրիկ իշխան, Հայդի, Ռոբինզոն Կրուզո, Երեք հրացանակիրները.
այբբենական կարգով – Երեք հրացանակիրները, Հայդի, Ռոբինզոն Կրուզո, Փոքրիկ իշխան:

գ) այն առարկաների անունները. որոնք կուզենայիր ունենալ.
բարձրախոս, համերգային լույսեր.
այբբենական կարգով  բարձրախոս, համերգային լույսեր:

38Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պատասխանում են ի՞նչ է անում  հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել – պարում  է:

Ա. Կրկնել. խոնարհել. գնալ, տապակել. հասնել. վերցնել. թռչել. աճել, հանգստացնել. վերադառնալ, դնել, թողնել:

կրկնել – կրկնում է,
խոնարհել – խոնարհում է,
գնալ – գնում է,
տապակել – տապակում է,
հասնել – հասնում է,
վերցնել – վերցնում է,
թռչել – թռչում է,
աճել – աճում է,
հանգստացնել – հանգստանում է,
վերադառնալ – վերադառնում է,
դնել – դնում է,
թողնել – թողում է:

Բ.  Գալ. լալ. տալ:
Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:

գալիս – գալիս է,
լացել – լալ,
տալիս – տալիս է:

39Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր: Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

Շարունակություն
Մի օր այդ քաղաք եկել էր մի շատ խելացի գիտնական: Նա տեսավ, որ մարդիկ կան, որ մի քանի անգամ լավ տեսք ունեն, քան մյուսները: Նա որոշեց մի նյութ պատրաստել, որ մարդուն դարձնում է արտաքինով նման էակներ: Իսկ հետո պատրաստեց մի մարդու, ով երբ ոտքը երեք անգամ խփում է գետնին մարդիկ դառնում են նույն ձևի: Նա այդպես ոտքը երեք անգամ խփեց գետնին և աշխարհի նախանձը վերացավ: Նաև աշխարհից վերջացավ այն, որ մարդիկ իրար ավելի վերևից են նայում:

One thought on “Ուսումնական ամառ. առաջադրանքներ

Leave a comment